Սեպտեմբեր 08, 2010 | 19:09
Իրանցի 43-ամյա Սակինե Աշտիանիի մահապատիժը հետաձգվել է: Իրանական
իշխանությունները որոշում են կայացրել վերանայել իրանական դատարանի
կայացրած վճիռը, որով Աշտիանին դատապարտվել էր մահապատժի քարկոծման
եղանակով՝ ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը մեղսակից
լինելու համար: Հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական
ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթին:
«Վճռի այն մասը, որ վերաբերում էր արտամուսնական կապին, դադարեցվել է եւ
գտնվում է վերանայման փուլում»,- ասել է Մեհմանփարասթը:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը,
Սակինե Աշտիանին դատապարտվել է մահապատժի քարկոծման եղանակով` ամուսնական
անհավատարմության եւ ամուսնու սպանությանը առնչություն ունենալու համար:
Նրա փաստաբանները պնդում են, որ ցումունքները կորզվել են ճնշումների
միջոցով: Երբ Սակինե Աշտիանիի պատմությունը հայտնի դարձավ արտերկրում,
իրանական իշխանությունները որոշեցին հետաձգել մահապատժի իրականացումը:
Առայժմ հայտնի չէ կրկնակի դատաքննության ժամկետը: