Սեպտեմբերի 3-ին Արզնի-Շամիրամ ջրանցքում խեղդված Կարեն Մելքոնյանի
եղբայր՝ Ռուբիկ Մելքոնյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ
Շամշյանը, 15-ամյա Ռուբեն Մելքոնյանը՝ փոքր եղբոր Կարենի խողդվելու պահին
եղել է նրա հետ ջրանցքի մոտ։ Եղբոր կորուստից ստացած սթրեսի հետեւանքով նրա
առողջականը վատացել է, եւ այժմ նա գտնվում է Երեւանում բժիշկների
անմիջական հսկողության ներքո։ Տեղեկացնենք, որ Կարենի հետ կապված դժբաղտ
պատահարի ժամանակ, Ռուբեն եւ Կարեն Մելքոնյանների հետ է եղել նաեւ նրանց
հորեղբոր որդին։
Ինչպես տեղեկացրել է
NEWS.am-ը, սեպտեմբերի տեղի ունեցած պատահարի հետեւքանքով
Արզնի-Շամիրամ ջրանցքում ջրահեղձ է եղել Եղվարդ քաղաքի Սաֆարյան փողոցի
բնակիչ Կարեն Օնիկի Մելքոնյանը, ծնված՝ 1996թ. մայիսի 28-ին: ՀՀ Արտակարգ
իրավիճակների նախարարության Կոտայքի մարզային փրկարար վարչության եւ
Եղվարդի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցների կողմից որոնումները սկսվել
են սեպտեմբերի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում։ Փրկարար-որոնողական
աշխատանքը շարունակվել է ողջ գիշեր։
Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը, ժամը 4.30 սահմաններում, փրկարարները
որոշում են ընդունել փակել Արզնի-Շամիրամ ջրանցքը, ապա դատարկել այն։
Համապատասխան գործողություններից հետո փրկարարները հայտնաբերել են երեխայի
դին պատահարի վայրից 5 կմ հեռավորության վրա։
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նաիրիի
քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։