<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 26.04.2024, 09:38
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Октябрь » 25 » Արմեն Աշոտյան. Ես չեմ հասկանում այն ջավախահայերին, ովքեր տեղափոխվել են Հայաստան, ու բողոքում են Ջավախքի դեմոգրաֆիական վիճակից
17:53
Արմեն Աշոտյան. Ես չեմ հասկանում այն ջավախահայերին, ովքեր տեղափոխվել են Հայաստան, ու բողոքում են Ջավախքի դեմոգրաֆիական վիճակից

«Ես չեմ հասկանում այն ջավախահայերին, ովքեր տեղափոխվել են Հայաստան, փոխել են իրենց վրացական անձնագրերը հայկականի ու հիմա խոսում են Ջավախքի դեմոգրաֆիական խնդիրների ու զանգվածային արտագաղթի մասին»,- հայտարարեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երեւանում իր վրացի գործընկեր Ալեքսնադր Շաշկինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Մրաժամանակ նա ընդգծեց, որ ներկայումս Վրաստանի ԿԳ նախարարության հետ համատեղ նախադրյալներ են ստեղծում Ջավախքից արտագաղթը կանխելու համար: Դրա համար խորացվելու է վրացերենի ուսուցումը Ջավախքի դպրոցներում, որպեսզի հայ երիտասարդները կարողանան ամբողջությամբ ինտեգրվել Վրաստանի հասարակական կյանքում եւ ցանկություն չառաջանա լքել երկիրը:

Իր հերթին, Վրաստանի ԿԳ նախարար Շաշկինը հայտարարեց, որ այս տարի Վրաստանի բուհերի ընդունելության քննությունների ժամանակ աննախադեպ քայլ է կատարվել. թույլ է տրվել, որ հայերը միայն մեկ քննություն հանձնեն, այն էլ հայերենով: Այսինքն նրանք ազատվել են վրացերենով հանձնվող քննություններից, ինչը պարտադիր է երկրի բոլոր քաղաքացիների համար:

«Այդ հիմքով բուհ է ընդունվել 200 հայ երիտասարդ, ովքեր սովորում են ամբողջությամբ պետբյուջեի հաշվին: Նրանք բուհում վրացերենի խորացված կուրս են անցնում, որպեսզի ամբողջությամբ ինտեգրվեն վրաց հասարակությանը»,- ասել է Շաշկինը:

Արմեն Աշոտյանն էլ նշել է, որ Ջավախքում մեկ լուրջ խնդիր կա, որը ոչ մի կերպ կապված չէ Վրաստանի կրթական քաղաքականության հետ: «Բանն այն է, որ իրենք` Ջավախքի հայերը նախընտրում են իրենց երեխաներին տալ ոչ թե հայկական դպրոցներ, այլ ռուսական: Վերցնենք կոնկրետ օրինակ. Ախալցխայում կա երեք հայկական եւ մեկ ռուսական դպրոց: Երեք հայկական դպրոցներում, միասին վերցրած, սովորում է 900 աշակերտ, իսկ 1 ռուսական դպրոցում`  800 աշակերտ եւ բոլորն էլ հայեր են»,- նշել է Աշոտյանն, ընդգծելով, որ Ջավախքի հայերը առանձնապես չեն էլ ձգտում ինտեգրվել Վրաստանի հասարականական կյանքում, իրենց երեխաներին պատրաստելով արտագաղթի: Ի դեպ, Վրաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ հայկական դպրոցները ֆինանսավորվում են պետության կողմից: 

Просмотров: 600 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar