Դեկտեմբեր 20, 2010 | 08:05
Թուրքիայի Արդահանի նահանգապետ Մուսթաֆա Թեքմենը հայտարարել է, թե Արդահանի Աքթաշի (թուրք-վրացական նոր սահմանակետ Ախալքալաքում) սահմանակետի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի հետ հարաբերությունների վրա։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Արդահանի նահանգապետը կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նահանգի զարգացման հեռանկարներից՝ շեշտելով առաջիկայում բացվելիք Աքթաշի սահմանակետի կարեւորությունը։ «Արդահանը դարձել է Վրաստանի հետ հարաբերություններում օրինակելի մի նահանգ։ Մենք դարձել ենք Թուրքիայի՝ դեպի Կովկաս բացվող դուռը»,-նշել է Մուսթաֆա Թեքմենը։
Նահանգապետը շեշտել է, որ նոր սահմանակետի բացումով կավելանա երկխոսությունը Վրաստանում ապրող հայերի հետ, քանի որ այդ շրջանում(Ախալքալաք) մեծ թվով հայեր են ապրում։ «Այսինքն, այն Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա հարաբերություններում կարեւոր նշանակություն կունենա»,-ընդծել է Արդահանի նահանգապետը։