ԱՄՆ-ը Թուրքիային զենք վաճառելու ծրագիր ունի, որը շարունակվելու է։ Այս
մասին թուրք լրագրողներին է հայտարարել Անկարայի ԱՄՆ դեսպանատանը
կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մայքլ
Մալլենը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մայքլ Մալլենը լրագրողներից մեկի այն
հարցին, թե պահանջ եղել է արդյոք Թուրքիայում հակահրթիռային համակարգ
ստեղծելու՝ Իրանից պաշտպանվելու համար, նշել է. «Թե Թուրքիան, թե ԱՄՆ-ը չեն
ցանկանում, որ Իրանը տիրապետի միջուկային զենքի։ ՆԱՏՕ-ի կազմում այդ
հակահրթիռային համակարգին կարեւորություն են տալիս։ Ներկայումս քննարկվում
են Բուլղարիայի, Ռումինայի եւ Թուրքիայի պես երկրների մի մասում նման
համակարգերի ստեղծման հավանականությունը։ Իմ այցի ընթացքում այդ մասին չեմ
խոսել Թուրքիայի իմ գործընկերոջ հետ»,- նշել է ամերիկացի զինվորականը՝
հավելելով, որ Իրանի դեմ պատժամիջոցների հարցում Թուրքիայի մասնակցությունը
կարեւոր է։
Լրագրողներից մեկի այն հարցին, թե «Մավի Մարմարա» նավի դեմ
գործողություններից հետո ԱՄՆ-ի հրեական լոբբիի ջանքերով վետո է դրվել
Թուրքիային զենք վաճառելու որոշումների վրա, Մայլք Մալլենը պատասխանել է.
«Ոչ, Թուրքիայի հետ զենքի վաճառքի առողջ ծրագիր ունենք, եւ այն
շարունակվելու»։