<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 25.04.2024, 04:14
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 6 » Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի ազդեցությունը թուլացնել աֆրիկյան բարեկամների միջոցով
12:26
Ադրբեջանը փորձում է Ռուսաստանի ազդեցությունը թուլացնել աֆրիկյան բարեկամների միջոցով
Սեպտեմբեր 06, 2010 | 08:17

Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միտումները եւ համագործակցության լայն աշխարհագրությունը թույլ են տալիս ենթադրել, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում ստեղծել անկախ եւ ժամանակակից ռազմաարդյունաբերական համալիր։ Վերջին երկու տարում Ադրբեջանը պայմանագրեր է կնքել Իսրայելի, Թուրքիայի հետ` ռազմական եւ հետախուզական բարձր տեխնոլոգիական զինատեսակների համատեղ արտադրություն սկսելու վերաբերյալ, ինչը հաստատում է այն կարծիքը, որ Ադրբեջանը մոդեռնիզացիայի է ենթարկում իր ռազմական տեխնիկան։ Մոտ մեկ ամիս առաջ մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ Բաքուն հնարավոր է Ռուսաստանից գնի С-300 ПМУ-2 երկու զենիթահրթիռային համակարգ։ Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին ռուսական արտադության զինատեսակների վարկանիշն ընկել է, այնուամենայնիվ, այս համակարգերն աշխարհում համարվում են հակաօդային պաշտպանության լավագույն միջոցներից մեկը։

Մոտոհրաձգային եւ  հետեւակի զինվորների տեղաշարժման տեխնիկայի առումով, Բաքուն նախապատվությունը տալիս է Հարավ-աֆրիկյան հանրապետության (ՀԱՀ) արտադրանքին։ Հայտնի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 21-25-ին ՀԱՀ-ի Քեյփթաուն քաղաքում անցկացվող աերոտիեզերական եւ պաշտպանական տեխնոլոգիաների AAD-2010 ցուցահանդեսի շրջանակներում պայմանագիր է ստորագրվելու Ադրբեջանի եւ մի քանի արտասահմանյան ընկերությունների միջեւ։ Ադրբեջանն արդեն պայմանագիր ունի ՀԱՀ-ի Paramount Group Inc. ընկերության հետ, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական զենքերի եւ փոխադրամիջոցների արտադրությամբ։ Նախատեսվում է, որ Ադրբեջանը Paramount Group-ի հետ կստորագրի ավիացիոն սեկտորի վերաբերյալ պայմանագիր, եւ ավելի կխորացնի այս ընկերության հետ ռազմական մեքենաներ արտադրելու ծրագիրը։

Հիշեցնենք, որ Paramount Group-ը եւ Ադրբեջանն արդեն մեկամյա պաշտոնական գործընկերներ են: Դեռ այս տարվա սկզբին, ադրբեջանական ռազմարդյունաբերական համալիրի գործարաններից մեկում, Paramount Group ընկերության հետ համատեղ արտադրվել էին Matador եւ Marauder զրահամեքենաների առաջին նմուշները: Այս մեքենաները ստեղծված են նման հիմքերով, որի ականակայունության բարձր հատկանիշները պայմանավորված են  իրանի V- աձեւ տեսքով եւ յուրահատուկ զրահով, որը պատրաստված է մետաղի կոմպոզիտների տեխնոլոգիայով:

Պետք է նշել, որ տարածաշրջանի ամենահզոր ու խոշոր ռազմարդյունաբերական համալիր ունեցող Ռուսաստանը, նանոտեխնոլոգիաներով պատրաստված կոմպոզիտային զրահի պատրաստման տեխնոլոգիաներով բավականին հետ է մնացել Արեւմուտքից։ Որպես օրինակ նշենք, որ 2008 թ.-ի ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսական զինուժին ավար հասած վրացական բանակի Hammer ռազմական մեքենաների զրահը ռուսական մասնագետների վրա տպավորիչ ազդեցություն էր թողել։

Ռուսաստանը զրահամեքենաների պատրաստման գործում ճանաչել է իր «պարտությունը», եւ այսօր Իտալիայից ցանկանում է 1700 ժամանակակից զրահամեքենա գնել։ Հարավ-աֆրիկյան հանրապետության Paramount Group-ի արտադրած Matador եւ Marauder մեքենաները պատրաստվում են հենց նշված, թեթեւ եւ ավելի ամուր զրահով։ Մեքենաները ստեղծված են նմանատիպ հիմքով, ինչը գրեթե լուծում է պահեստամասերի հայթայթման հարցը։ Matador եւ Marauder-ը մեքենաները կիրառվում են հատուկ դիվերսիոն օպերացիաների եւ կարճաժամկետ մարտական համազորային գործողությունների ժամանակ։ Մինչեւ այս տարվա վերջ, նախատեսվում է Ադրբեջանում արտադրել մինչեւ 50 նման մեքենա: Ավիացիոն սեկտորին վերաբերող պայմանագիրը, հավանաբար, վերաբերում է ադրբեջանական որեւէ թռչող սարքի կատարելագործմանը։ Նշենք, որ ՀԱՀ-ի ռազմարդյունաբերական ընկերություններն ունեն արդիական եւ հզոր սպառազինությունների արտադրության լավ ավանդույթներ: Դրանք հմտացած են տարատեսակ հրթիռային, հրանոթային եւ այլ սարքավորումների արտադրության մեջ: ՀԱՀ-ը, չլինելով խոշոր ռեսուրսների տեր գերտերություն, կարողացել է ստեղծել բավականին հզոր հարվածային ուղղաթիռ: Տեղեկացնենք, որ Ադրբեջանը եւ ՀԱՀ-ը օդային ռազմական տեխնիկայի կատարելագործման փորձ արդեն ունեն։ Ադրբեջանը Advanced Technologies and Engineering (ATE) ընկերության, ինչպես նաեւ հարավ-աֆրիկյան այլ ընկերությունների եւ ուկրաինական ընկերությունների հետ միասին կատարելագործել են Մի-24 մի քանի ուղղաթիռներ Super Hind ծրագրով: Վերջինս ենթադրում է ղեկավարման, նշանառման եւ էլեկտրոնային այլ սարքավորումների փոխարինում հարավ-աֆրիկյան ժամանակակից սարքավորումներով եւ ուկրաինական սպառազինությամբ: Արդյունքում՝ ուղղաթիռի մարտավարատեխնիկական տվյալները զգալիորեն աճել են, իսկ քաշը երկու տոննայով պակասել է: Բացի մարտական զրահամեքենաներրից, Ադրբեջանը ցանկանում է ձեռք բերել թուրքական Turna հարվածային հնարավորությամբ թռչող անօդաչու սարքեր, իսրայելական լավագույն հրետանահրթիռային համակարգերից մեկը՝ Linx-ը, որն օժտված է մի քանի տեսակի հրթիռների` հատկապես մեծ հզորությամբ եւ հեռահարությամբ օժտված EXTRA հրթիռի, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի արձակման հնարավորությամբ: Այն ունի երեք տեսակի հրթիռներ։ Սրանց հեռահարությունը 20 կմ-ից կարող է հասնել մինչեւ 300 կմ-ի։  

Ռազմարդյունաբերական անկախ համալիր ստեղծելու Ադրբեջանի գործողությունները հնարավոր է զայրացնեն ոչ միայն Ռուսաստանին, այլեւ նրա մեծ եղբայր Թուրքիային։ Բանն այն է, որ Թուրքիան եւս լավ հատկանիշներով զրահամեքենաներ է արտադրում, որոնք եւս օգտագործում էր վրացական բանակը 2008 թ.-ի օգոստոսյան պատերազմի ժամանակ։ Սակայն ադրբեջանն,  այնուամենայնիվ, ընտրություն է կատարել ոչ թե Թուրքիայի, այլ ՀԱՀ-ի օգտին։  Ռազմական տեխնիկայի սպառման շուկայում նորեկներին «չեն սիրում» քանի որ այն գերտերությունների մենաշնորհն է, իսկ Ադրբեջանը փորձում է նաեւ խցկվել արտաքին շուկա։ Նա արդեն հայտարարել է, որ զենք է արտահանելու, սակայն, թե՝ ո՞ւր, հստակ չի նշել։ 

Ադրբեջանի այս քայլերից կարելի է կատարել երեք կարեւոր եզրակացություն: Ադրբեջանը հստակ քայլեր է ձեռնարկում ժամանակակից տեխնոլոգիաների եւ սպառազինության ձեռքբերման ճանապարհների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Նրանք փաստորեն թուլացնում են ռուսական ռազմարդյունաբերական համալիրից իրենց կախվածությունը, որի դիրքերն այսօր բավականին թուլացել են շուկայում։ Անկախանալ ռուսական ռազմարդյունաբերական համալիրից, նշանակում է լրջորեն թուլացնել ռուսական ազդեցությունը, իսկ եթե հաշվի ենք առնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Բաքվի չդադարող ռազմատենչ հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը փորձում է քայլեր անել, հետագայում բոլոր գերտերությունների կարծիքը հաշվի չառնելու համար, քանի որ աշխարհի բոլոր պետություններից միայն Ադրբեջանն է, որ ԼՂ կարգավորման ռազմական ճանապարհը չի բացառում։

Просмотров: 450 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar