Դեռ վերջերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում
կառուցվել էր Պետական դրոշի հրապարակ, որը սեպտեմբերի 2-ին մեծ շուքով
բացեց Իլհամ Ալիևը: Իսկ աշխարհի
բոլոր ադրբեջանցիները
հիացմունքով հետևում էին
Բաքվի վրա ահռելի
դրոշի բարձրացմանը:
Սակայն, ահռելի՝ 2450 քմ-անոց
դրոշը, որ
բարձրացվել էր Գինեսի
գրքում հայտնված դրոշի
ձողի վրա, վնասվել է տեղադրման հաջորդ օրն ու իջեցվել: Փոխարենը ադրբեջանական ղեկավարությունը որոշել էր այն
փոխարինել մեկ այլ դրոշով։ Իսկ այսօր արդեն իսկ ոգևորություն, ապա ամոթ և
խորը հիասթափություն ապրած ադրբեջանցիները ստիպված են եղել փոխարինել
երկրորդ՝ քամուց բզկտված դրոշը։
Իսկ մեզ մնում է սպասել հաջորդ քրքրված դրոշների
իջեցմանը։