Սեպտեմբեր 04, 2010 | 12:59
Թուրքական Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ
Օջալանը, փաստաբանների միջոցով, հանդես է եկել հայտարարությամբ։
Fırat գործակալության փոխանցմամբ՝ Օջալանը անդրադարձել է քրդական խնդրի
կարգավորմանը՝ նշելով, թե Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում»
կուսակցությունը գնում է դեպի բռնապետություն։ «Երիտթուրքերից մինչ հիմա
Թուրքիայում ավազակախմբերի իշխանության մշակույթ է ձեւավորվել։ «Ես դրանց
անվանում եմ «ծածկված ու թաքնված ցեղասպան ավազակախմբեր»,- ասել է քուրդ
գործիչը:
Ըստ Օջալանի՝ Թուրքիայում բացի քրդերից, ուրիշների հանդեպ էլ են
ցեղասպանություն իրականացրել։ «Օրինակ, Մարաշում, Սիվասում, Չորումում,
1938-ի Դերսիմի կոտորածը, որտեղ դաժանորեն երեխաներ էին կոտորում։ Եւ կրկին
հայերի կոտորածն է մեջտեղում։ Վերջում Հրանտ Դինքն էր կանգուն մնացել,
նրան էր կոտորեցին։ Թուրքիայում ապրող մյուս հայերը վախով են ապրում։ Հրանտ
Դինքի սպանությունը վերջին հայկական կոտորածն էր։ Հետո ի՞նչ եղավ։ Հրանտ
Դինքին սպանողին ոստիկանությունում գրկեցին եւ հերոս հայտարարեցին»,- նշել է
Աբդուլլահ Օջալանը։