<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 17.05.2024, 04:48
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Май 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » Պահված նորություններ


Սեպտեմբեր 13, 2010 | 08:01 

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախաձեռնել էր Թուրքիայի գործող Սահմանադրության բարեփոխումների փաթեթ, որը սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ... Կարդալ ավելին

Просмотров: 511 | Добавил: JAVAXQ | Дата: 13.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 12, 2010 | 19:04

Թուրքիայի տարբեր քաղաքներում իշխող կուսակցության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցած մի շարք անձանց մեքենաներ դիմակավոր անձանց կողմից այրվել են:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Մերսինում հանրաքվեին մասնակցած հայրն ու որդին հազիվ են կարողացել փրկվել` դուրս գալով այրվող մեքնենայից:

Թուրքիայի հարավ-արեւելյան Բաթման քաղաքում եւս լարված է անցնում քվեարկությունը: Բաթմանում ոստիկանությունը միջամտել է քաղաքացիների քվեարկությանը խանգարող խմբավորման գործողություններին:  Արդյունքում բախում է տեղի ունեցել, որի հետեւանքով 6 ոստիկան է վիրավորվել: Ձերբակալվել է անկարգության մասնակից 4 անձ:

Կրկին հարավ-արեւելյան նահանգներից մեկում` Շըրնաքում, բախումներ են եղել: Շըրնաքի Քումչաթը ավանում հանրաքվեն բոյկոտելո ... Կարդալ ավելին

Просмотров: 468 | Добавил: JAVAXQ | Дата: 12.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 10, 2010 | 20:47

Մավրիտանիայում կայծակից 4 մարդ է մահացել, եւս երկուսը տուժել են: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին Մավրիտանիայի գյուղերից մեկում, հարսանիքի ժամանակ:

Ականատեսների վկայությամբ, կայծակը հարվածել է զվարճացող ամբոխին, սպանելով երկու տղամարդու եւ երկու կնոջ: Եւս երկու մարդ այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց:

Հատկանշական է, որ հարսանիքի հիմնական մասնակիցները` հարսն ու փեսան, չեն տուժել:

 

Просмотров: 494 | Добавил: JAVAXQ | Дата: 10.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 04, 2010 | 11:50

Անցյալ շաբաթ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը բացահայտեց, որ Պետդեպարտամենտը Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված գումարի միայն կեսն է ծախսել: 1998-2010 թվականներն ընկած ժամանակահատվածում Կոնգրեսն Արցախին 61 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն է հատկացրել` չհաշված 2000-2002 թվականներին հատկացված չճշտված մոտ 10 միլիոն դոլարը: Հայ Դատի Հանձնախմբի կողմից ձեռք բերված ԱՄՆ կառավարության փաստաթղթերից պարզվել է, որ 1998-2010 թվականներին Պետդեպարտամենտը որպես մարդասիրական օգնություն Արցախում ծախսել է միայն 36 միլիոն դոլար:

ԱՄՆ-ի Դեմոկրատական եւ Հանրապետական իրար հաջորդող վարչակարգերն Ադրբեջանին հանգստացնելու համար փորձել են խափանել Արցախին օգնություն տրամադրելու Կոնգրեսի ջանքերը: Ի զորու չլինելով կանխել նման հատկացումների հաստատումը, Պետդեպարտամենտը Կոնգրեսի կամքին հակառ ... Կարդալ ավելին

Просмотров: 507 | Добавил: JAVAXQ | Дата: 10.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 10, 2010 | 12:05

NEWS.am-ը հարցազրույց է վարել D-Link-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արմեն Շահնազարյանի հետ:

Պրն. Շահնազարյան, որքա՞ն ժամանակ է, ինչ D-Link-ը ներկայացված է հայաստանյան շուկայում։

Երեւանում ներկայացուցչությունը գործում է 2007 թ. հուլիսից։ D-Link-ի քաղաքականությունն այնպիսին է, որ բոլոր այն քաղաքներում, որտեղ կես միլիոնից ավելի բնակչություն կա՝ հիմնվեն գրասենյակներ։ Նպատակն այն է, որ առավելագույնս մոտ լինենք սպառողներին։  Չնայած նրան, որ Հայաստանում սպառման ծավալները մեծ չեն, որոշվեց այստեղ նույնպես ներկայացուցչություն հիմնել, քանի որ շուկան հեռանկարային է։

Իսկ ինչո՞վ կբացատրեք, որ Բաքվում ներկայացուցչություն չկա։

Անդրկովկասում առաջին գրասենյակը բացվել է Հայաստանում, 2009-ին՝ Վր ... Կարդալ ավելին

Просмотров: 451 | Добавил: JAVAXQ | Дата: 10.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 10, 2010 | 19:18

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), ովքեր սեպտեմբերի 6-9-ին այցելել են Բաքու, Ստեփանակերտ, ապա Երեւան, հանդես են եկել հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք համանախագահների հայտարարության տեքստը, որը տեղադրված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Սեպտեմբերի 8-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի եւ կողմերի զինվորական իշխանությունների օգնությամբ համանախագահները ոտքով հատել են շփման գիծը եւ շարժվել դեպի Ստեփանակերտ, որպեսզի շեշտեն, որ շփման գիծը չի կարող մշտական խոչընդոտ հանդիսանալ հարեւան ժողովուրդների միջեւ, ինչպես նաեւ ցուցադրել կողմերին, որ պետք է խստորեն պահպանել 1994-ին կնքված հրադադարը: 2001-ից ի վեր սա առաջին դեպքն է, երբ միջնորդները հատ ... Կարդալ ավելին

Просмотров: 447 | Добавил: JAVAXQ | Дата: 10.09.2010 | Комментарии (0)


Ստամբուլի հարակից կղզիների վարչական ղեկավար Մուսթաֆա Ֆարսաքօղլուն Քնալ կղզու զբոսայգին Հրանտ Դինքի անունով վերանվանելու մասին լուրը հայտնելոց հետո, խոսել է նաեւ մեկ այլ հետաքրքիր նախաձեռնության մասին:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Մուսթաֆա Ֆարսաքօղլուի գլխավոր խորհրդական, մշակույթային գործերով վարչության պետ Րաֆֆի Հերմոն Արաքսը նշել է, թե Մուսթաֆա Ֆարսաքօղլուն քայլեր էր կատարել Ստամբուլի կղզիներն ու Հայաստանի Սեւան քաղաքը եղբայր քաղաքներ դարձնելու ուղղությամբ։

Просмотров: 506 | Добавил: JAVAXQ | Дата: 10.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 08, 2010 | 19:09

Իրանցի 43-ամյա Սակինե Աշտիանիի մահապատիժը հետաձգվել է: Իրանական իշխանությունները որոշում են կայացրել վերանայել իրանական դատարանի կայացրած վճիռը, որով Աշտիանին դատապարտվել էր մահապատժի քարկոծման եղանակով՝ ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը մեղսակից լինելու համար: Հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթին:

«Վճռի այն մասը, որ վերաբերում էր արտամուսնական կապին, դադարեցվել է եւ գտնվում է վերանայման փուլում»,- ասել է Մեհմանփարասթը:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, Սակինե Աշտիանին դատապարտվել է մահապատժի քարկոծման եղանակով` ամուսնական անհավատարմության եւ ամուսնու սպանությանը առնչություն ունենալու համար: Նրա փաստաբանները պնդում են, որ ցումունքները կորզվել են ճնշումների միջոցով: Երբ Սակ ... Կարդալ ավելին

Просмотров: 469 | Добавил: JAVAXQ | Дата: 08.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 08, 2010 | 20:13

Ֆրանսիայի Սենատը սեպտեմբերի 8-ին հավանություն է տվել մահմեդական փարանջա կրելն արգելող օրինագծին: Օրինագծին կողմ է քվեարկել 335, դեմ` 1 պատգամավոր:

Նշենք, որ այս նախաձեռնությամբ, դեռեւս այս տարվա հունվարին հանդես էր եկել Ֆրանսիայի խորհրդարանի հատուկ հանձնաժողովը:

Արգելքը վերաբերում է, այսպես կոչված, «ամբողջական քողին»` իրանական փարանջային, արաբական նեկաբային եւ աֆղանական բուրկային, որոնք ամբողջությամբ փակում են դեմքը, միայն մի նեղ շերտ թողնելով աչքերի համար: Նախագծի հեղինակներն առաջարկում են օրենք ընդունել, որը հեռանկարում ընդհանրապես կարգելի կանանց փակ դեմքով հայտնվել հասարակական վայրերում: Ավելին, նրանք առաջարկել են Ֆրանսիայի պետական մարմիններին աշխատանքային վիզաներ, Ֆրանսիայում ապրելու իրավունք կամ քաղաքացիություն չտրամադրել փակ դեմքով կանանց, հաղորդում է DV-News-ը:

< ... Կարդալ ավելին
Просмотров: 427 | Добавил: JAVAXQ | Дата: 08.09.2010 | Комментарии (0)

Սեպտեմբեր 08, 2010 | 16:50

Ծեծկռտուքի արդյունքում զոհված, Մոսկվայի N 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը Ռուսաստանի քաղաքացի է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Միաժամանակ Մոսկվայի ոստիկանությունը հայտնում է, որ կռիվ հրահրողը եղել է Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող 9-րդ դասարանցի ադրբեջանցի աշակերտը։

Նշենք, որ Մոսկվայի N 501 դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացել էր 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը։ Համաձայն իրավապահ մարմինների՝ կռիվը տեղի էր ունեցել դպրոցից ոչ շատ հեռու։

Լեզվակռիվը արագորեն աճել է ձեռնամարտի։ Ադրբեջանցի աշակերտը հրել է իր մրցակցին։ Էդուարդ Մարկարյանն ընկել է եւ գլուխը ծառին խփել։ Ստացած վնասվածքներ ... Կարդալ ավելին

Просмотров: 470 | Добавил: JAVAXQ | Дата: 08.09.2010 | Комментарии (0)

« 1 2 ... 11 12 13 14 15 ... 24 25 »
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar