Վրաստանի ազգային փոքրամասնություններով
բնակեցված տարածքներում վրացերեն լեզվի դասավանդմանւ հատուկ թրեյնինգներ են
անցկացվել: 50 մանկավարժ հաղթել է «Սովորեցնում ենք վրացերենը` որպես
երկրորդ լեզու» ծրագրում և ստացել վկայական: Ծրագրին մասնակցող
ուսուցիչներն աշխատելու են Սամցխե-Ջավախքի, Քվեմո-Քարթլիի և Կախեթի
տարածաշրջաններում: Մեկ ամսվա
ընթացքում մասնակիցները սովորել են հայերեն և ադրբեջաներեն: Ծրագրի
ստեղծման հեղինակը Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է: «Գրուզիա
օնլայնի»-ի փոխանցմամբ, ծրագիրն իրականացնում է Պրոֆեսիոնալ
մանկավարժության ազգային կենտրոնը:
|