<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Понедельник, 13.05.2024, 07:48
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Август 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Август » 29 » Վրացական ածխահանքում պայթյունից 3 մարդ է զոհվել
13:10
Վրացական ածխահանքում պայթյունից 3 մարդ է զոհվել

Վրաստանի արեւմտյան Իմերեթիի ռեգիոնի Թղիբուլիի ածխահանքում երեկ ուշ երեկոյան վթար է տեղի ունեցել, որի արդյունքում կան զոհեր եւ վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, պայթյունի արդյունքում զոհվել է 3 հանքափոր: Այս լուրը հաստատել են Թղիբուլիի մունիցիպալիտետում: Պայթյունի ժամանակ հանքահորում եղել է 11 մարդ, որոնցից 7-ին ծանր այրվածքներով ու վնասվածքներով տեղափոխել են Թղիբուլիի հիվանդանոց: Մեկ հանքափոր անվնաս է մնացել:

«Տուժածներից 5-ի վիճակը շատ ծանր է: Դա նշանակում է, որ այրվածքները կարող են վտանգավոր լինել կյանքի համար: Այս պահին 5-ն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Այրվածքաբանության կենտրոնի բժիշկ Գիա Կվինիկաձեն: Մյուս 2 վիրավորները տեղափոխվել են Գուդուշաուրիի անվան կլինիկայում: «Երկուսի վիճակն էլ ծանր է: Տարբեր տիպի կոտրվածքներ ու այրվածքներ ունեն: Երկուսն էլ տեղափոխվելու են Այրվածքաբանության կենտրոն»,- ասել են հիվանդանոցում:

Ի դեպ, այս նույն հանքում այս տարվա մարտին տեղի էր ունեցել եւս մի վթար, որի հետեւանքով զոհվել էր 4 հանքափոր:

Просмотров: 447 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar