<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 17.05.2024, 09:26
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Июнь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Июнь » 7 » Հ. Յ.Դաշնակցութիւնը հրապարակել է Հայաստանի Գերագոյն մարմնի նոր կազմը
20:19
Հ. Յ.Դաշնակցութիւնը հրապարակել է Հայաստանի Գերագոյն մարմնի նոր կազմը


Հայ հեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ներկայացրեց հունիսի 4–6–ը Աղավնաձորում կայացած ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 15–րդ Գերագույն ժողովում ընդունված իրենց նպատակները, որոնք, ինչպես արդեն տեղեկացրել ենք, 4–ն են։ Ռուստամյանը հայտարարեց, որ Հայաստանում պետք է ձևավորվի նոր իշխանություն։

«Որպես չորրորդ խնդիր՝ մենք դնում ենք այն հարցը, որը պետք է հիմնական միջոցը հանդիսանա այս հարցերը լուծելու համար՝ Հայաստանում պետք է ձևավորվեն նոր իշխանություններ։ Այս իշխանություններն անընդունակ են այս բոլոր խնդիրները լուծել, սա փաստ է արդեն։ Դրա համար պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ, նախադրյալներ՝ իշխանությունները փոխելու և նոր որակի իշխանություն Հայաստանում ձևավորելու համար։ Այնպիսի իշխանություն, որը կկարողանա իրականացնել իսկապես սահմանադրորեն ամրագրված նորմը, որն անփոփոխ է։ Այսինքն, մենք այդ իշխանությունների միջոցով ունենանք թե՛ ինքնիշխան, թե՛ ժողովրդավար, թե՛ իրավական, թե՛ սոցիալական պետություն»,– հայտարարեց նա։

Ռուստամյանը շեշտեց, որ հենց իրենք պետք է գան իշխանության, որպեսզի կարողանան իրականացնել իրենց ծրագրերն ու նաև շտկեն նախկինում արած կիսաքայլերը։ «Եթե Դաշնակցությունը չեկավ իշխանության, այս բաներն էլի կիսատ–պռատ են լինելու։ Ով էլ գա բացի Դաշնակցությունից, սա չի անելու։ Դրա համար մենք՝ որպես ընդդիմություն, բնականաբար իշխանության գալու խնդիր ենք դնում»,– հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

«Հաշվի առնելով, որ իրական իշխանափոխություն, նոր իշխանություն ձևավորելու համար մեզ պետք է հասարակության համախմբում և հասարակության գերակշիռ մասի կողմից նման առաջնահերթության գիտակցում, պետք է հասկանալ, որ մեր գնահակատանը հետևյալն է. այս իշխանությունն ի վիճակի չէ լուծել թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ արտաքին քաղաքականության խնդիրները։ Մեր առաջնահերթությունն է մինչև առաջիկա ընտրություններ հստակ մեր ազգաբնակչությանը, մեր քաղաքացիներին ցույց տալ, որ այս իշխանություններն իրականում այլևս ի վիճակի չեն որևէ խնդիր լուծել, և անհրաժեշտ է նոր իշխանություն»,– իր հերթին հայտարարեց ՀՅԴ ԳՄ կազմի նորընտիր անդամ, ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը։

Ինչ վերաբերում է իշխանությունները փոխելու արտահերթ կամ հերթական ընտրությունների միջոցով հարցին, Արմեն Ռուստամյանը շեշտեց. «Մենք ուզում ենք ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել, դա է ճիշտ ճանապարհը։ Ցնցումների միջոցով իշխանության փոփոխությունը միշտ վտանգավոր է, վնասակար է, մանավանդ այն դեպքում, որ այսօր Հայաստանը չավարտված պատերազմի վիճակում է»։

Արմեն Ռուստամյանը, միաժամանակ, նշեց, որ որպես քաղաքական ուժ իրենք միշտ պատրաստ են ընտրությունների։

Просмотров: 551 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar