<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 20.04.2024, 09:21
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 23 » Թուրքիայում Բաթմանի նահանգապետից պահանջում են ներողություն խնդրել քրդերից ու հայերից եւ հրաժարական տալ
22:36
Թուրքիայում Բաթմանի նահանգապետից պահանջում են ներողություն խնդրել քրդերից ու հայերից եւ հրաժարական տալ



Թուրքիայի Բաթմանի նահանգի 32 հասարակական կազմակերպություններ ներառող «Ժողովրդավարական պլատֆորմ»-ը  խիստ քննադատության է ենթարկել Բաթմանի նահանգապետին, ով քրդերի կողմից  դպրոցներում կազմակերպված մեկշաբաթյա  բոյկոտից հետո վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել քրդերի եւ հայերի հասցեին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  «Ժողովրդավարական պլատֆորմ»-ի, Բաթմանի քաղաքապետի, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բաթմանի նահանգային կառույցի ղեկավարի,  Eğıtım-sen կրթական արհմիության նահանգային ղեկավարի մասնակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում պահանջ է ներկայացվել Բաթմանի նահանգապետ Ահմեդ Թուրանին՝ ներողություն խնդրել հայ եւ քուրդ ժողովուրդներից ֆաշիստական եւ ռասիստական հայտարարությունների համար եւ հրաժարական տալ։

Բաթմանի կրթական արհմիության նախագահ Սալիհ Էրոլը նշել է, թե իրենք խիստ քննադատում են քրդերի «Մայրենի լեզու եմ ուզում եւ դպրոցը բոյկոտում եմ» ակցիայի դեմ Բաթմանի նահանգապետի արտահայտությունները: Նա քրդերին անվանել է «պառակտիչ», «հայերի շահերին ծառայող», «աննամուս» եւ այլն:

«Բաթմանի նահանգապետի կողմից, այս աշխարհագրական տարածքի ամենահին ժողովրդի՝ հայ ժողովրդի դեմ ռասիստական արտահայտությունը վեր է հանում նրա իրական դեմքը։  Նրան եւս մեկ անգամ քննադատում ենք եւ կոչ անում ներողություն խնդրել հայերից եւ քրդերից։ Ներողություն չխնդրելու եւ նույն պահվածքը շարունակելու դեպքում, մեր նահանգի բոլոր պատգամավորներին եւ հասարակական ոլորտի կազմակերպություններին կոչ են անում նահանգապետի դեմ  համատեղ դիրքորոշում ընդունել»-նշել է Սալիհ Էրոլը։

Просмотров: 422 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar