1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1.<<ԽԱՆԴՈ>> բարեգործական հիմնադրամը (այսուհետ Հիմնադրամ) իր հիմնադիրների կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, կրթական, առողջապահական, մշակույթային և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2010թ փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք), <<Հիմնադրամների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք), այլ իրավական ակտերի համաձայն սույն կանոնադրության հիման վրա: 1.2. Հիմնադրամի անվանումն է` հայերեն լրիվ <<ԽԱՆԴՈ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ անգլերեն լրիվ CHARITABELE FUND <<KHANDO>> ռուսերեն լրիվ БЛАГОТВОРИТЕЛЬНЫЙ ФОНД "ХАНДО” 1.3. Հիմնադրամի գտնվելու վայրը ՀՀ, ք. Երևան, Շերամի 39 /17 1.4.Հիմնադրամի հիմնադիրներն են` Սեյրան Սարգսի Ալագուլյանը (ՀՀ քաղաքացի, հաշվառման հասցեն` ՀՀ, ք.Երևան, Շերամի 39շ. բն. 17, անձնագիր ԱԿ0279187, տրված 03.04.2009թ. 008-ի կողմից). Քաջավան Հովհաննեսի Նուրիջանյանը (ՀՀ քաղաքացի, հաշվառման հասցեն` ՀՀ ք. Երևան, Ն.Տիգրանյան 6շ., բն.11, անձնագիր` ԱԳ 0227805, տրված 17.02.2004թ. 004-ի կողմից). Կարեն Իլյիչի Մարկարյանը (ՌԴ քաղաքացի, հաշվառման հասցեն` ՌԴ, Կալուգայի մարզ, Մեդինսկի շրջան, Գյուղ Վարվարովկա, 48շ., բն. 2 անձնագիր 2908305217, տրված 15.03.2009թ 400-018-ի կողմից): 1.5.Հիմնադրամի շահառուներն են` Վրաստանի Հանրապետության Ախալքալակի շրջանի Խանդո գյուղի ծագումով Խանդոցի կարիքավոր, սոցիալապես անապահով ընտանիքների անդամները, ծերերը, հաշմանդամները, կարիքավոր երեխաները, դպրոցականները, ուսանողները, տաղանդաշատ երիտասարդները, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները, առողջապահական, ուսումնական, մշակույթային և մարզական կազմակերպությունները, ազատամարտիկները և նրանց ընտանիքի անդամները: 1.6. Հիմնադիրները պատասխանատվություն չեն կրում իրենց ստեղծած Հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների պարտավորությունների համար: 1.7. Հիմնադրամի պաշտոնական լեզուն է հայերենը: 1.8. Հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում հաշվետվություն հրապարակել իր գործունեության մասին: 1.9.Հիմնադրամը իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով), կարող է ունենալ խորհրդանիշ, դրոշմներ, և ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականցնող այլ միջոցներ: Հիմնադրամը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտրերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով: 1.10. Հիմնադրամը ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը: 1.11. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդոս գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 1.12. Հիմնադրամը իր կանոնադրությանը համապատասխան, սեփականատիրոջ իրավունքով, իրականացնում է իր ունեցվածքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը: 1.13. Հիմնադրամը իր պարտավորություններով պատասխանատվություն է կրում այն գույքով, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել: 1.14. Հայաստանի Հանրապետության համայնքները պատասխանատվություն չեն կրում Հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության համայնքների պարտավորությունների համար: 1.15. Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով: 1.16. Հիմնադրամի գործունեության ժամկետը` անժամկետ: 1.17. Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական ինքնապաշտպանության իրավունք: 2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ 2.1.Հիմնադրամի նպատակներն են. · Ախալքալակի շրջանի Խանդո գյուղի տնտեսական, սոցիալական, կենցաղային, մշակույթային պայմանների բարելավման, վերականգնման և զարգացման ծրագրերի մշակումը, ծրագրերի իրականացման աշխատանքներին անմիջական մասնակցությունը և աջակցությունը: · գյուղի պատմամշակույթային հուշարձանների վերականգնմանը, պահպանմանը աջակցությունը. · գյուղի շրջակա միջավայրի պահպանությունը և այդ ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստելը. · սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին, ծերերին, հաշմանդամներին կարիքավոր երեխաներին, ուսանողներին, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին աջակցությունը. · ուսման, սպորտի և մշակույթի բնագավառում աչքի ընկած տաղանդավոր երիտասարդներին և երեխաներին օժանդակությունը և աջակցությունը. · գյուղի դպրոցին և գրադարանին դպրոցական դասագրքերով և օժանդակ գրականությամբ ապահովելը. · Գյուղի կենցաղային, առողջապահական, մշակութային, ուսումնական և մարզական կազմակերպություններին պատկանող շենքերի և շիրությունների, այդ թվում նաև գյուղի բուժամբուլատորիայի և մանկապարտեզի վերականգնման աշխատանքներին աջակցությունը, շենքերի և շինությունների շինարարության և վերանորոգման աշխատանքների իրականացմանը մասնակցությունը. · Դեպի Խանդո գյուղ տանող և գյուղի ճանապարհների վերանորոգման և շահագործման աշխատանքների օժանդակությունը. · Գյուղի բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը նպաստելը և աղքատության դեմ պայքարը: · Նպաստել արտերկրում բնակվող խանդոցիների հայեցի դաստիարակությունը (օժանդակել հայ ժողովրդի պատմության և գրականության ուսումնասիրությունը). · Հիմնադրամի գործունեության թափանցիկությունը ապահովելու, Խանդո գյուղի և խանդոցիների վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդելու նպատակով` ստեղծել ինտեռնետ կայք և տպագիր մամուլ: 2.2 Հիմնադրամի ձեռնարկատրիական գործունեության տեսակներով չի զբաղվում: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն իր կանոնադրությամբ սահմաված կարգով 2.3 Իր առջև դրված նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար հիմնադրամը` · Բարեգործական հիմունքներով ներգրավում է միջոցներ իր կանոնադրական նպատակների իրականացման համար. · Համագործակցում է Հայաստանի Հանրապետության և արտերկիր հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ. · Կանոնադրական նպատակների իրականացման համար իրականացնում է այլ միջոցառումներ:
|