<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 20.04.2024, 01:46
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 17 » Զինվորներին ստորացնող սպային հայտնաբերե՞լ են
00:38
Զինվորներին ստորացնող սպային հայտնաբերե՞լ են


Սեպտեմբեր 16, 2010 | 15:21 

Xan.do.am-ին հասած տեղեկություններով՝ youtube-ում տեղադրված աղմկահարույց տեսանյութի «գլխավոր հերոսը» հայտնաբերվել է:

Նրան, ներկա դրությամբ, համապատասխան մարմինները տեղափոխում են Երեւան՝ համապատասխան քննչական միջոցառումներ իրականացնելու համար:  Հայաստանի պաշտպանության նախարարությունում, սակայն, այս մասին որեւէ կոնկրետ բան չասացին: Նախարարության մամուլի ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանն ասաց, թե, իր տեղեկություններով, տեսանյութը հանձնվել է համապատասխան կառույցներին՝ «ձեր նշած անձին հայտնաբերելու համար»:

Նշենք, որ տեսանյութում պատկերված է, թե ինչպես է կիսամերկ մի սպա նվաստացնում ՀՀ ԶՈւ համազգեստով երկու զինվորների՝ քաշելով, ջուր լցնելով նրանց ականջների մեջ ու հարվածելով նրանց ականջներին ու գլխին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Xan.do.am-ը, Հայաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես արձագանքել է  նշված տեսանյութին, նշելով, թե  համապատասխան միջոցներ է ձեռնարկել «տեսանյութի հավաստիությունը ճշտելու, պատկերվածների ինքնությունը պարզելու եւ հեղինակներին հայտնաբերելու, բռնություններ կիրառողներին պատժելու  ուղղությամբ»:


Просмотров: 511 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar