<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 16.01.2019, 17:28
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Ноябрь » 17 » Զինծառայողը ինքնասպանության է դիմել մոր հետ վիճելուց հետո. նա գիտակցության է եկել
18:15
Զինծառայողը ինքնասպանության է դիմել մոր հետ վիճելուց հետո. նա գիտակցության է եկել
Նոյեմբեր 17, 2010 | 13:05

Հադրութի զորամասի պայմանագրային զինծառայող, ԼՂՀ քաղաքացի Դավիթ Ֆրունզեի Մելքոնյանը չի մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց  Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա նշեց, որ Մելքոնյանը գիտակցության է եկել եւ ներկա պահին Երեւանի կայազորի հոսպիտալում է:

Մինչդեռ թերթերից մեկն այսօր` նոյեմբերի 17-ին տեղեկություն էր հրապարակել, թե Դ.Մելքոնյանի կյանքը չի հաջողվել փրկել. նրա գլխուղեղի բջիջները դադարել են գործել:

Նշենք, որ պայմանագրային զինծառայող Դավիթ Մելքոնյանը ինքնասպանության փորձ էր արել նոյեմբերի 7-ին: Ըստ  մամուլի տեղեկությունների, զինծառայողն իրականում ինքնասպանություն չի գործել, այլ նրան հոգեբանական ճնշման են ենթարկել, ապա` կախել: Ճնշողներից մեկը, ով ՀՀ քաղաքացի է, ձերբակալված է եւ այժմ գտնվում է Երեւանում: Մերի Սարգսյանն ասաց, որ այդ տեղեկությունը եւս չի համապատասպանում իրականությանը: Քրեական գործ հարուցված չէ եւ ձերբակալված մարդիկ չկան, նյութեր են նախապատրաստվում: «Նախաքննությամբ պարզվել է, որ նա վատ փոխհարաբերությունների մեջ է եղել մոր հետ: Կենցաղային հողի վրա վեճից հետո նա ինքնասպանության փորձ է կատարել իրենց տնից մոտ 100 մետր հեռավորության վրա՝ ծառից կախվելու միջոցով, որը կանխվել է նրա քրոջ կողմից: Նա ինքնասպանություն փորձ կատարելու պահին եղել է արձակուրդում»: Մերի Սարգսյանը նշեց նաեւ, որ Մելքոնյանը նախկինում եւս երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել, սակայն հարեւաններին հաջողվել է կանխել փորձերը։

Քննությունը շարունակվում է:

Просмотров: 340 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar