<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 20.04.2024, 16:53
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 20 » Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
15:09
Խոշոր վթար Թբիլիսյան խճուղում. 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց



Այսօր` սեպտեմբերի 20-ին վաղ առավոտյան ժամը 4.30-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում: BMW մակնիշի 13 օօ 095 համարանիշի մեքենան, ըստ նախնական տեղեկությունների, հարվածել է 43 ՏՏ 345 համարանիշի ավտոբուսին: Վթարի հետեւանքով ավտոբուսը շրջվել է

Ինչպես դեպքի վայրից Xan.do.am-ին հայտնեց Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի վարորդը` Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա Էդգար Կարապետի Հակոբյանը եւ ավտոբուսի վարորդ` նույն մարզի Արամուս գյուղի բնակիչ, 47-ամյա Հրաչյան Աղվանի Խաչատրյանը, ինչպես նաեւ ավտոբուսի ուղեւորներ, 24-ամյա Նարեկ Աշոտի Ղազարյանը, 28-ամյա Գարեգին Ժիրայրի Վարդանյանը, 36-ամյա Հասմիկ Խնկոյի Խաչատրյանը եւ 51-ամյա Նունիկ Արամայիսի Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի վայրում աշխատել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, 1-03 շտապօգնության եւ Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բաժնում պարզվում են վթարի պատճառները: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էր Երեւանի Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկազ Մաթեւոսյանը:

Просмотров: 506 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar