<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 26.04.2024, 00:30
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 14 » Վանի Աղթամար կղզի է տեղափոխվել եկեղեցու խաչը
14:25
Վանի Աղթամար կղզի է տեղափոխվել եկեղեցու խաչը



Վանի Աղթամար կղզի է տեղափոխվել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին տեղադրվելիք խաչը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  այսօր՝ սեպտեմբերի 14-ին, Վանի թանգարանից հանվել է Ս. Խաչի խաչը եւ տեղափոխվել Աղթամար կղզի։

Խաչի տեղափոխման գործընթացին անձամբ մասնակցել է Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն։

Գեւաշի շրջանի քայմաքամ Յուսուֆ Գունին նշել է, թե 2 օր անց Վան ժամանող ստամբուլահայ հոգեւորականները խաչը կտեղադրեն եկեղեցու դիմաց իրենց նախընտրած վայրում։ «Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից ստացել ենք թույլտվությունը եւ խաչը տեղափոխեցինք կղզի։ 

Սակայն, տեխնիկական խնդիրների պատճառով  անհնար է խաչը տեղադրել գմբեթին»,- ասել է նա:

Մոտ 100 կիլոգրամանոց, 2,5 մետր բարձրություն եւ 1,3 մետր լայնություն ունեցող խաչը կղզում կհսկեն անվտանգության աշխատակիցները։

Նշենք, որ Վանի գործարարները խոստացել էին, թե խաչը մինչեւ պատարագ կտեղադրվի, սակայն ինչպես տեսնում ենք, դա դեռ այդպես չէ։

Просмотров: 515 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar