<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Вторник, 16.04.2024, 14:27
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Ноябрь » 19 » Թուրքիայում նորաստեղծ «Դերսիմցի հայերի» միությունը զբաղվելու է հայերեն ուսուցանելով եւ հայկական արժեքների վերականգնմամբ
17:43
Թուրքիայում նորաստեղծ «Դերսիմցի հայերի» միությունը զբաղվելու է հայերեն ուսուցանելով եւ հայկական արժեքների վերականգնմամբ
Նոյեմբեր 19, 2010 | 14:54 

Թուրքիայում  նորաստեղծ «Դերսիմցի հայերի» միությունը շատ կարճ ժամկետում հավաքել է 600 ընտանիք, որի անդամները ծնվել են Թունջելիում (Դերսիմ)։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ մոտ 8 ամիս առաջ սկսված աշխատանքների արդյունքում «Դերսիմցի հայերի» միությունը նոյեմբերի առաջին տասնօրյակում պաշտոնապես գրանցում է ստացել։  Նորաստեղծ միության նպատակն է՝ շարունակել հայերենի պահպանմանն ուղղված աշխատանքները, վերականգնել հոգեւոր եւ մշակութային արժեքները։ Նախնական շրջանում միությունը կզբաղվի հայերեն չիմացող հայերին իրենց մայրենի լեզուն ուսուցանելով եւ Թունջելիի շրջանում գտնվող  հայկական գերեզմանների, եկեղեցիների վերականգնման աշխատանքների կազմակերպմամբ։

«Դերսիմցի հայերի» միության ստեղծող Սելահաթին Գյուլթեքինը 8 ամիս առաջ դիմել էր դատարան եւ փոխել իր անունը եւ կրոնական պատկանելությունը։ Այսուհետ Գյուլթեքինի անունն է Միհրան Փրկիչ։ «Արդեն չեմ ցանկանում, որ դերսիմցի հայերը կրեն թուրքական եւ քրդական անուններ։ Մենք պետք է ապրենք առանց թաքնվելու»,-նշել է Միհրանը։

Միհրանի հաջորդ քայլը եղել է իր որդու եւ բարեկամների հետ միասին մկրտվելը։ Միհրանը նշել է, թե ինքը մոտ 2 ժամ  ուրախությունից չի կարողացել կարդալ իրենց միության գրանցման պաշտոնական գրությունը։ «50 տարի ուրիշների հավատքով ապրելուց հետո ես հանգստության մեջ եմ, որ իմ ինքնությանը տեր կանգնեցի»,-շեշտել է Միհրանը։

Просмотров: 524 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar