<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 16.01.2019, 16:55
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 17 » Սերժ Սարգսյան. Մենք սպասում ենք, թե երբ Թուրքիայում կհայտնվեն արձանագրությունները վավերացնելու պատրաստ լիդերներ
16:35
Սերժ Սարգսյան. Մենք սպասում ենք, թե երբ Թուրքիայում կհայտնվեն արձանագրությունները վավերացնելու պատրաստ լիդերներ



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը օգուտ են ոչ միայն Թուրքիային ու Հայաստանին, այլեւ Վրաստանին, Ադրբեջանին եւ ողջ տարածաշրջանին: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում: Նա նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ որոշումն իր կյանքի ամենադժվար որոշումներից մեկն է եղել: «Այո’, թուրքերը ցեղասպանություն են իրականացրել: Այո’, նրանք խլել են մեր կենսական կարեւոր տարածքը: Այո’, այդ հանցագործությունից հետո, 100 տարի շարունակ ժխտել ու շարունակում են ժխտել այն, իսկ հանցագործության ժխտումը, գուցե, հանցագործությունից էլ վատ է: Բայց մյուս կողմից, ժամանակակից աշխարհում գրեթե չկան երկրներ, որոնք միմյանց հետ փոխհարաբերություններում չունենան պատմական խնդիրներ ու չլուծված հարցեր: Այդպիսի մարտահրավերներին քաղաքակիրթ պատասխանը լայնամասշտաբ համագործակցությունն է` առանց նախապայմանների»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, Երեւանի նախաձեռնությունը թելադրված է եղել սթափ ուղեղով եւ որեւէ կերպ չի հակասել Հայաստանի ազգային շահերին: «Թուրքերի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու ցանկությունը ոչ մի դեպքում չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, կամ էլ գնում ենք զիջումների: Թուրքերի կողմից ցեղասպանությունը ճանաչելու համար օգտագործվել են բոլոր ճանապարհները, բացի ոչ կոնֆրոնտացիոն ճանապարհից, երբ կբացատրենք թուրք հասարակությանը այն ժամանակների ողջ ողբերգությունը: Երբ մենք սկսեցինք այս գործընթացը, թուրքական հասարակության մեջ սկսվեցին, գուցե շատերի համար անսպասելի գործընթացներ. Թուրքիայի մեծ քաղաքներում երիտասարդները դուրս էին գալիս փողոց եւ խոսում ցեղասպանությունից»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

«Ես սխալ էի համարում վիրավորվածի, ճնշվածի կեցվածք ընդունել եւ սպասել, թե երբ թուրքերն իրենք կճանաչեն ցեղասպանությունը, որից հետո միայն վերսկսել մեր հարաբերությունները: Իմ մոտեցումը միանշանակ չընդունվեց հասարակության, հատկապես երկրի սահմաններից դուրս ապրող հայերի շրջանում եւ դա հասկանալի է: Մեր ժողովուրդը զգացմունքային է, այն տարիներին տուժել է յուրաքանչյուր հայ ընտանիք: Ես հասկանում եմ մարդկանց, որոնց դուրս էին գալիս փողոց, որպեսզի դեմ հանդես գան Թուրքիայի հետ հաշտության քաղաքականությանը: Բայց ես ուրախ եմ, որ ի վերջո, մեր ժողովուրդը հասկացավ այդ գաղափարը: Հիմա, ես կարծում եմ, շատ քիչ մարդ է մնացել, որոնք կարծում են, որ մենք սխալ էինք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Իհարկե, մեր հարաբերությունները չստացվեցին այս անգամ: Այն բանից հետո, երբ մենք ստորագրեցինք հայ-թուրքական հայտնի արձանագրությունները, թուրքական կողմը հրաժարվեց դրանք վավերացնել իր խորհրդարանում: Հիմա մենք սպասում ենք, թե երբ Թուրքիայում կհայտնվեն ուժեր ու առաջնորդներ, որոնք պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսեւորել»,- ամփոփել է ՀՀ նախագահը:

Просмотров: 272 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar