<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 20.04.2024, 16:20
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 25 » Ռուսաստանը ձգտում է իր խաղաղապահներին տեղակայել ԼՂ հակամարտության գոտում
13:57
Ռուսաստանը ձգտում է իր խաղաղապահներին տեղակայել ԼՂ հակամարտության գոտում



Դեռեւս հնարավոր չէ միանշանակ գնահատական տալ Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությանը: Այս մասին սեպտեմբերի 24-ին «Կովկասում Ռուսաստանի նոր քաղաքականության միտումները» քննարկման ժամանակ հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով, այստեղ կան բազմաթիվ գործոններ, որոնք շտ դժվար է իմի բերել եւ ստանալ հասկանալի պատկեր: «Պետք է հասկանալ, թե ինչպես Ռուսաստանը կօգտագործի իր ուժն ու ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես դրան կվերաբերեն Կովկասի երկրները եւ ինչպես կվերաբերի Արեւմուտքը»,- ասել է Կիրակոսյանը:

Անդրադառնալով ԼՂ խնդրին, փորձագետը հայտարարել է, որ այստեղ Ռուսաստանը ձգտում է չեզոք դիրք գրավել, ինչը պայմանավորված է նաեւ նրանով, որ Մոսկվան ցանկանում է խաղաղապահ զորքեր տեղակայել հակամարտության գոտում:

Հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում, Կիրակոսյանի կարծիքով, Ռուսաստանին քննադատելու փոխարեն, պետք է քննադատել սեփական իշխանություններին: «Ներկա իշխանությունների քաղաքականության արդյունքում հայկական կողմը հանդես է գալիս ենթարկվողի դերում, որը վարձով է տվել իր ազգային անվտանգությունը»,- նշել է նա, ընդգծելով, որ դրան նպաստել է նաեւ ԱՄՆ-ի հետաքրքրության նվազումը Հարավային Կովկասի նկատմամբ:

«Փաստացի, ԱՄՆ-ը տարածաշրջանի երկրներին եւ մասնավորապես, Վրաստանին հասկացնել տվեց, որ նրանք, ուզեն, թե` չուեզեն, ինքնուրույն պետք է լուծեն իրենց հարցերը Ռուսաստանի հետ: Ավելին, Վաշինգթոնը հստակ հասկացնել տվեց, որ ամերիկյան կողմից որեւէ օժանդակություն պետք չի սպասել: «Նախքան 2008-ի օգոստոսյան պատերազմը, Վրաստանն իրեն տարածաշրջանից դուրս էր զգում, ինչ-որ տեղ Հավայան կղզիներում` ՆԱՏՕ-ի գրկում եւ տարածաշրջանը նրան չէր հետաքրքրում: Իսկ հիմա եկել է սթափվելու ժամանակը»,- նշել է նա:


Просмотров: 498 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar