<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 29.03.2024, 18:21
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 20 » Քիմ Քարդաշյանը խզել է հարաբերություններն իր «բոյֆրենդի» հետ եւ շարունակում է հայ տղա փնտրել
15:11
Քիմ Քարդաշյանը խզել է հարաբերություններն իր «բոյֆրենդի» հետ եւ շարունակում է հայ տղա փնտրել


 

Ըստ տեղեկությունների, Քիմ Քարդաշյանը խզել է հարաբերություններն իր «բոյֆրենդ»` ամերիկացի ֆուտբոլիստ Մայլզ Օսթինի հետ:

29-ամյա Քարդաշյանը, ով այս տարվա օգոստոսից հանդիպում էր «Դալլասի կովբոյներ» ֆուտբոլային ակումբի խաղացող Օսթինի հետ, հայտարարել է, որ խզում է իր հարաբերությունները նրա հետ, նախքան մոր` Քրիս Ջենիֆերի հետ Եվրոպա մեկնելը:

Քարդաշյանին մոտ կանգնած աղբյուրը նշել է. «Նրանք բաժանվել են շուրջ մեկ շաբաթ առաջ: Դա հատուկ է Քիմին, ում ժամանակ է պետք բաժանումից հետո որոշ ժամանակ մենակ մնալու համար: Երբ նա բաժանվեց Ռեգի Բուշից, նա մեկնեց Մեքսիկա եւ հիմա էլ Մայլզից բաժանվելուց հետո մեկնում է Եվրոպա»:

Այդուհանդերձ, Քարդաշյանի հետ սերտ հարաբերություններ ունեցող նրա ընկերները չեն բացառում, որ զույգը մոտ ապագայում կրկին կարող է միանալ:

Աղբյուրը բամբասանքների RadarOnline.com կայքում հավելել է նաեւ. «Ես վստահ եմ, որ նրանք դեռ շատ կբաժանվեն ու կմիանան, բայց ներկա պահին, նրանք  100 տոկոսով բաժանվել են»:

Սեւահեր գեղեցկուհին, ով ավելի վաղ բաժանվել էր ֆուտբոլի ազգային լիգայի խաղացող Ռեգի Բուշից, վերջերս խոստովանել է, որ մինչ իր ընտանիքի անդամները ցանկանում են իր համար Հոլիվուդյան աստղ ընկեր գտնել, ինքը «նորմալ հայ տղա» է ուզում: Այս առնչությամբ Քիմը պարզաբանել է. «Ինձ դուր չեն գալիս ժամադրությունները անծանոթ մարդկանց հետ: Իմ մայրը փորձում է ինձ համար նոր անուններ գտնել Հոլիվուդում, այնինչ ես ասում եմ. «Միայն ինձ հեռացրեք այստեղից, ես նորմալ հայ տղա եմ ուզում: Ես անսահմանորեն սիրում եմ նրանց»:

Просмотров: 465 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar