<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 24.04.2024, 01:04
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 16 » Պենտագոն. Անհրաժեշտ է վերսկսել ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բռնությունը կանխելու համար
15:41
Պենտագոն. Անհրաժեշտ է վերսկսել ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բռնությունը կանխելու համար



ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը անհրաժեշտ է համարել վերսկսել ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բռնության կանխման ուղղությամբ: Այդ մասին Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է՝ մեկնաբանելով ԱՄՆ եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների բանակցությունների արդյունքները, հաղորդում է «Իտառ-Տասս»-ը:

«Կողմերը կարճ քննարկում են անցկացրել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջին դեպքերի կապակցությամբ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը, ով խնդրել է չհայտնել իր անունը: Նրա խոսքով, «մենք պետք է վերսկսենք բռնության կանխման ջանքերը»:

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է նաեւ, որ կողմերը քննարկել են Կովկասին առնչվող հարցերի լայն շրջանակ: «Գեյթսը ընդգծել է 2008թ. օգոստոսին կնքված զինադադարի պահպանման անհրաժեշտությունը եւ կոչ է արել ռուսական կողմին ավելի թափանցիկ վերաբերել զինված ուժերին»:

Նշենք, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում պարբերաբար դիվերսիոն գործողություններ է իրականացնում: Վերջինը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Ջրաբերդ բնակավայրի շրջանում: Ձեռնարկված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը ետ է մղվել՝ թողնելով իրեն զինծառայողի դիակը: Ավելի ուշ ադրբեջանական ոկղմը հայտարարել է 2 սպանվածների մասին:

Օգոստոսի 31-ի առավոտյան ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն փորձն էր ձեռնարկել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում՝ Վերին Չայլու բնակավայրի ուղղությամբ: Մերձամարտի արդյունքում վնասվածքներ էր ստացել ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայող Ռուդիկ Մանասերյանը:

Հունիսի 18-ին Չայլուի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղ էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբը: Մարտի ընթացքում հայկական կողմը կորցրել էր 4 զինվոր, եւս 4-ը՝ վիրավորվել էին:

Просмотров: 523 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar