<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 16.01.2019, 17:53
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 17 » Պատգամավորի ծնողներին հեռացրել են աշխատանքից
16:37
Պատգամավորի ծնողներին հեռացրել են աշխատանքից


Սեպտեմբեր 17, 2010 | 14:27 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի ծնողները, որոնք դասավանդում են Գանձայի Շոթա Ռուսթավելիի անվան միջնակարգ դպրոցում, հեռացվել են աշխատանքից: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թորոսյանը: Նրա հայրը «Հայոց պատմություն» էր դաասավանդում, եւ մի քանի անգամ պարգեւատրվել է Հայաստանի կառավարության կողմից,  իսկ մայրը տարական դասարանների ուսուցչուհի էր: Թորոսյանի խոսքով՝ այս ուսումնական տարում աշխատանքից ազատվել են նաեւ այն հայ ուսուցիչները, որոնք, պատգամավորի դիտարկմամբ,  ազգային դիմագիծ ունեն եւ հայեցի դաստիարակություն են տալիս երեխաներին: Ուսուցիչներին դպրոցների  հաստիքացուցակներում չընդգրկելու որոշումը դպրոցների տնօրենները որեւէ կերպ չեն հիմնավորել, միայն նշել են՝ «գնացեք պատճառները ձեր մեջ փնտրեք»:

NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ Շիրակ Թորոսյանն ասաց, որ իր ծնողներին հեռացնելու միակ եւ գլխավոր պատճառն այն է, որ նրանք իր՝ Թորոսյանի ծնողներն են: «Միակ պատճառը սա է, քանի որ ես մեկն եմ, որ զբաղվում է ջավախահայութան խնդիրներով»,-նշեց նա:  Ի դեպ, աշխատանքից ազատված ուսուցիչներին ասել են նաեւ, որ որեւէ այլ դպրոցում կամ կրթական հաստատությունում նրանք այլեւս աշխատել չեն կարող:

«Ջավախք» հայրենակցական միության նախագահի խոսքով՝ վրացական  իշխանությունների այս քաղաքականությունը մեկ բառով կոչվում է «հայահալած», որի նպատակը տարածաշրջանը հայաթափելն է եւ ուծացնելը: Այս քաղաքականությունը կարող է երկու իրողության հանգեցնել՝ կամ ջավախահայությունը տեսնելով, որ իր ազգային-կրթական իրավունքը կոպտորեն ոտնահարվում է` կհեռանա տարածաշրջանից, կամ էլ կսկսվի ձուլման պրոցես:

Թորոսյանը հույս ունի, որ իր հայտարարությունից հետո իրավիճակը կշտկվի եւ իր ծնողներն ու աշխատանքից ազատված մյուս ուսուցիչները կրկին կանցնեն իրենց մանկավարժական գործունեությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բոլնիսի ադրբեջանաբնակ տարածքներում էլ աշխատանքից ազատել են շուրջ  2 տասնյակ ադրբեջանցի ուսուցիչների:

Просмотров: 257 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar