<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Суббота, 20.04.2024, 11:42
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Ноябрь » 15 » Փարիզում Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը քննարկել է առկա մարտահրավերները
18:38
Փարիզում Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը քննարկել է առկա մարտահրավերները
Նոյեմբեր 15, 2010 | 14:56 

Նոյեմբերի 13-ին, Փարիզի Հայ Մշակույթի տանը տեղի է ունեցել Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբերի խորհրդաժողովը: ՀՅԴ մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդաժողովին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի ՀՅԴ մարմինների եւ Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչները, Հայ Դատի Եվրոպայի հանձնախումբի եւ Բրյուսելի գրասենյակի պատասխանատուներն ու ներկայացուցիչները, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ Բյուրոյի անդամներ՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Լեւոն Մկրտչյանը եւ Մարիո Նալբանդյանը:

Քննարկվել են Եվրամիության կառույցներում կատարվող փոփոխությունների արդյունքում առաջացած նոր մարտահրավերները, ԵԽ եւ եվրոպական այլ կառոյցներում ստեղծված իրավիճակները, եւ ընդհանրապես այդ կառույցների կողմից  Հարավային Կովկասի նկատմամբ կիրառվող քաղաքականությունը:

Հատուկ ուշադրության առարկա են դարձել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանքները եւ ծրագրերը:

Կարեւորվել է  Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վնասազերծելու, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման հարցով այդ երկու երկրների վրա միջազգային ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը։

Առանձին ուշադրություն է դարձվել նաեւ Ջավախքի եւ ընդհանրապես Վրաստանի հայության իրավունքների արծարծմանը եվրոպական կառույցներում:

Քննարկվել է նաեւ Թուրքիա-Ադրբեջան զարգացող տանդեմի հարցը եւ Եվրոպայի տարածքում այն դիմագրավելու մարտահրավերներն ու հնարավորությունները:

Հայ Դատի առաջիկա քաղաքականության եւ աշխատանքների մասին ժողովն ընդունել է համապատասխան որոշումներ:


Просмотров: 604 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar