<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 16.01.2019, 16:54
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 25 » Նախարարի գաջով լի բեռնատարը շրջվել է (ֆոտո)
13:30
Նախարարի գաջով լի բեռնատարը շրջվել է (ֆոտո)



Երեւան-Սեւան մայրուղու Չայնի կոչվող հատվածում այսօր՝ սեպտեմբերի 25-ի  լուսաբացին շրջվել է գաջով բեռնված մի բեռնատար: Դեպքին ականատես է եղել  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով Ծաղկաձոր՝ լրագրողական սեմինարի մեկնելիս է եղել: Երբ նա սկսել է նկարահանել տեղի ունեցածը, նրա վրա են հարձակվել ինչ-որ անծանոթ մարդիկ եւ փորձել են խոչընդոտել, ասելով, թե դա նախարարի մեքենան է, եւ մինչեւ նա թույլ չտա, չի կարելի նկարել: Երբ լրագրողը ցույց է տվել վկայականը, նրանք զանգահարել են ինչ որ մեկին եւ հեռախոսը փոխանցել Գագիկ Շամշյանին: Անծանոթը ֆոտոլրագրողին խնդրել է չլուսանկարել: Իսկ երբ վերջինս հարցրել է, թե ու՞մ հետ է խոսում, խորհրդավոր անծանոթը չի պատասխանել:

Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են Կոտայքի մարզի Ճանապարհային ոստիկանության եւ ոստիկանության մարզային վարչության աշխատակիցները:

Ի դեպ,  երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, բեռնատարի վարորդը փորձել է մեքենայի համարանիշները հանել ու պահել, սակայն դեպքի վայրում աշխատող ՃՈ աշխատակիցը տեսել ու առգրավվել է համարանիշը:

Հայտնի չէ նաեւ, ինչ է «գաջի գործ» անող նախարարի  անունը:

 

 

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Просмотров: 461 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar