<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 25.04.2024, 19:09
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Октябрь » 27 » Մարտակերտի դիրքերում ադրբեջանցիները 20-ամյա հայ զինվոր են սպանել
10:28
Մարտակերտի դիրքերում ադրբեջանցիները 20-ամյա հայ զինվոր են սպանել
Հոկտեմբեր 26, 2010 | 21:34 

Հերթական անգամ Ադրբեջանը Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ սրում է իրավիճակը:

Վաղը` հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք երեք նախագահների հանդիպման նախօրեին, ադրբեջանցիները կրկին հայ զինվոր են սպանել:

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` հոկտեմբերի 26-ին, ժամը 16.45-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի կողմից ձեռնարկված հերթական հրաձգության արդյունքում զոհվել է Ստեփանակերտ քաղաքից զորակոչված ՊԲ շարքային զինծառայող, 20-ամյա Հարութ Աշոտի Գրիգորյանը:

Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են:

Դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որում ասվում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է շփման գծում ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի անցկացումից ժամեր անց և ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին իրադրության ապակայունացման ադրբեջանական հերթական քայլը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է Հարութ Գրիգորյանի հարազատներին և հայտարարում, որ Ադրբեջանի ԶՈՒ նման սադրանքների հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

Հատկանշական է, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ երեք երկրների` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին կամ դրանից անմիջապես հետո Ադրբեջանը դիմում է սադրանքների ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, երեք երկրների նախագահների Սանկտ-Պետրեբուրգում հանդիպման հաջորդ օրը ժամը 23:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել է Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը, ինչի արդյունքում հայկական կողմից զոհվել է չորս զինվոր, վիրավորվել՝ եւս չորսը:

Просмотров: 588 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar