<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 16.01.2019, 16:53
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Октябрь » 20 » Ջավախահայության հարցը տարածաշրջանում հայապահպանության խնդիր է
13:15
Ջավախահայության հարցը տարածաշրջանում հայապահպանության խնդիր է

javaxqՋավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի նախաձեռնությամբ «Թեքեյան» մշակութային կենտրոնում այսօր կազմակերպվել էր սեմինար՝ նվիրված ջավախահայության իրավունքների պաշտպանության և տարածաշրջանում հայապահպանության խնդիրներին։

Միջոցառման կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով ՀՀ իշխանություններին ու միջազգային կազմակերպություններին կոչ է արվում անհապաղ միջոցներ ձեռնարկել ջավախահայության նկատմամբ վրացական իշխանությունների խտրական քաղաքականությունը կասեցնելու ուղղությամբ՝ երաշխավորելով հայ բնակչության անվտանգությունը։

Կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան քաղաքական կուսակցությունների նախագահներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, Վրաստանում «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահի տեղակալ, «Ջավախքի ժողովրդական շարժում» հ/կ նախագահ Նորիկ Կարապետյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, փորձագետներ։

Ջավախահայության խնդիրների վերաբերյալ հայտարարություն-կարծիքներով հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը,  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ Թամարա Վարդանյանը, փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, Դավիթ Ռստակյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, ԺԱԿ նախագահ Սպարտակ Մելիքյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, «ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը և այլոք։

Просмотров: 328 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar