<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 24.04.2024, 05:27
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Ноябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Ноябрь » 23 » Հրազենային վնասվածք ստացած զինվորի վիճակը ծանր է. նա տեղափոխվել է Երեւան
20:59
Հրազենային վնասվածք ստացած զինվորի վիճակը ծանր է. նա տեղափոխվել է Երեւան
Նոյեմբեր 23, 2010 | 15:06 

ԼՂ դիրքերում նոյեմբերի 19-ին հրազենային տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկը՝ Սարգիս Մելքումյանը, տեղափոխվել է Հայաստանի ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր: Իսկ վնասվածք ստացած մյուս երեք զինծառայողները Ստեփանակերտի հոսպիտալում են, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում նոյեմբերի 19-ի գիշերը N զորամասի պահպանության տակ գտնվող առաջնային բնագծում նույն զորամասի ժամկետային 4 զինծառայողներ մահացել են ստացած հրազենային վիրավորումներից, իսկ 4 զինծառայողներ էլ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հրազենային կրակահերթերից զոհվել են ժամկետային զինծառայողներ` Լեւոն Սոսի Եսայանը (ծնվ. 1991թ.), Ներսես Վալերիկի Գալոյանը (ծնվ. 1990թ.), Նարեկ Վարդանի Սահակյանը (ծնվ. 1990թ.), Նվեր Մարտիկի Սարգսյանը (ծնվ. 1991թ.):

Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ`Սարգիս Հակոբի Մելքումյանը (ծնվ. 1991թ.), Խաչիկ Սարգսի Ալեքսանյանը (ծնվ. 1992թ.), Մասիս Մավրիկի Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) եւ Մանվել Արմենի Հազրոյանը (ծնվ. 1991թ.):

ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում «2 եւ ավելի անձանց սպանության» փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Հայաստանի քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Սպանություն) հատկանիշներով:

Քրեական գործով կասկածյալը, ով հանդիսանում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, ձերբակալված է: Նրա տվյալները եւ քրեական գործի այլ մանրամասներ նախաքննության շահերից ելնելով դեռ հրապարակման ենթակա չեն:


Просмотров: 849 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar