<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 29.03.2024, 17:48
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 15 » Հայազն երիտասարդների միաբանությունը` հանուն ներկայիս Հայաստանը պատկերող քարտեզների
15:26
Հայազն երիտասարդների միաբանությունը` հանուն ներկայիս Հայաստանը պատկերող քարտեզների


Լրատվական միջոցներով այսօր տարածվել է մի հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է, որ Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը դեմ է Հայաստանն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների նախաձեռնությանը: «Արձագանքելով ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ հանրակրթական դպրոցներին Հայաստանն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող «Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ֆիզիկական և վարչական քարտեզներ տրամադրելու փաստին` «Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը» նշում է.

1. Լեռնային Ղարաբաղի հանրությունը 1991թ. դեկտեմբերի 10-ի համահանրապետական հանրաքվեով հռչակել է իր անկախությունը, իսկ 2006թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական սահմանադրական հանրաքվեով` ամրապնդել ԼՂՀ իրավական կարգավիճակը:

2. Լեռնային Ղարաբաղի հանրությունն այդ ինքնորոշման միջոցով քվեարկել է անկախ պետություն ունենալու, ոչ թե Հայաստանին միանալու կամ վերամիավորվելու օգտին:

Ելնելով վերը նշված իրավական փաստերից ու հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղը` որպես առանձին անկախ միավոր դիտարկելու քաղաքական նպատակահարմարությունը` անթույլատրելի ենք համարում ՀՀ-ն ու ԼՂՀ-ն` որպես մեկ ամբողջություն ներկայացնող նոր քարտեզների տարածման նախաձեռնությունը»:

Որպես ՀՀ-ի ու Արցախի, այսինքն` ներկայիս Հայաստանի միացյալ քարտեզներն օգտագործելու և սխալ, կիսատ-պռատ, նախկին ԼՂԻՄ-ը ներկայացնող քարտեզները գործածությունից դուրս մղելու համար երկու տարի պայքար ծավալած ազգային-երիտասարդական ուժ` չկարողացանք անտարբեր անցնել այս հայտարարության կողքով:

Նախ, հայտարարության մեջ առկա են ազգային շահերից չբխող արտահայտություններ, որոնք, ըստ մեզ, շատ վտանգավոր են հայ ժողովրդի համար, ավելի են խորացնում հայ ազգի երկու մասի միջև առաջացած անդունդը: ԿԳՆ-ը տվյալ քարտեզները բաժանել է դպրոցներին, այսինքն` ձեր հայտարարությունից երևում է, որ դեմ եք հայ երիտասարդի` սեփական հաղթանակին, ազատագրած հողերին ծանոթանալու հնարավորությանը:

Փոխանակ պահանջեք դպրոցներին նվիրել նաև Պատմական Հայաստան ներառող քարտեզներ, դեմ եք արտահայտվում ժամանակակից Հայաստանի քարտեզներին…

Եթե ճիշտ քարտեզագրությունը ձեզ այդքան հուզում էր, ինչու՞ տարիներ շարունակ չարաձագանքեցիք սխալ, հակահայ, նախկին ԼՂԻՄ ի քարտեզներ պարունակող «ՀՀ-ի ու ԼՂՀ-ի քարտեզներին», որոնք ցուցադրվում էին ու մինչ օրս էլ ցուցադրվում են ՀՀ որոշ հեռուստաալիքներով: Չէ՞ որ այս դեպքում ևս չի հարգվել ԼՂՀ անկախությունը, ձեր նշած ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքները չեն ներառվել քարտեզներում:

Հայազն երիտասարդների միաբանություն

Просмотров: 667 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar