<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 28.03.2024, 11:46
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 17 » Հայ խորհրդարանականները դատապարտում է Վրաստանի կողմից «Վերին Լարսի» փակումը
16:40
Հայ խորհրդարանականները դատապարտում է Վրաստանի կողմից «Վերին Լարսի» փակումը



Հայաստանի քաղաքական ուժերը դատապարտում են Վրաստանի կողմից «Վերին Լարս» անցակետի փակման փաստը: Նշվում է երկու պատճառ, որոնք ստիպել են Վրաստանին փակել անցակետը, դա ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացրած բանաձեւին Հայաստանի կողմ չքվեարկել է,  եւ հայկական խաղողի Ռուսաստան արտահանման այդ երկրի չկամությունը:

Ազգային Ժողովում ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ընդգծել է, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ անգամ նորմալ հարեւանական հարաբերություններ չկան՝ էլ չասած բարեկամականի կամ գործընկերայինի մասին: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն իր հերթին, ընդգծել է, թե երկու երկրների միջեւ չկա հստակ քաղաքական ռազմավարություն եւ բոլոր քայլերն արվում են ըստ իրավիճակի:

«Օրինաց երկիր» կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշել է, որ անցակետի փակման մեջ մեծ դժբախտություն չկա, քանի որ անցակետով քիչ քանակությամբ հայկական բեռներ էին տեղափոխվում, բացի այդ հայ գործարարները միշտ էլ այլընտրանքային ուղիներ են գտել:

ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը նկատել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է զբաղվի այդ հարցով եւ պարզի, թե որն է անցակետի փակման պատճառը: «Եթե պարզվի, որ դրա տակ քաղաքական դրդապատճառներ կան, պետք է համարժեք քայլեր ձեռնարկի»- նշել է նա:

Ի հակակշռի գործընկերների հայտարարությունների, «Բարգավաճ Հայաստանի» քարտուղար Արամ Սաֆարյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ԱԳՆ-ն բավարար ռեսուրսներ ունի խնդրի լուծման համար: Ըստ Սաֆարյանի՝ հայ-վրացական հարաբերությունները բարեկամական, ավելին, գործընկերային են:

Просмотров: 434 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar