<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 25.04.2024, 03:17
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 16 » Հատիսը» պատրաստվում է նոր մրցաշրջանին
19:29
Հատիսը» պատրաստվում է նոր մրցաշրջանին



«Հատիս» բասկետբոլային ակումբի կանանց թիմը սեպտեմբերի 27-ից 29-ը Ռուսաստանի Կուրսկ քաղաքում մասնակցելու է միջազգային մրցաշարի։

Գիա Ղազանչյանի գլխավորությամբ թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում։

«Հավաքին մասնակցում են այն խաղացողները, որոնք ելույթ են ունենալու Կուրսկում եւ հոկտեմբերին մեկնարկելիք Եվրագավաթի խաղարկությունում։ Մեզ դեռ չի միացել միայն Կանադայի հավաքականի խաղացող Լուիզ Չափդելայնը, ով իր ազգային հավաքականի կազմում ելույթ կունենա աշխարհի առաջնությունում, իսկ հոկտեմբերին կժամանի Երեւան»,- «Հատիսի» պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է Գիա Ղազանչյանը։

«Հատիսի» նախորդ տարվա կազմից  այժմ թիմում են Հայաստանի հավաքականի անդամներ Ամանդա Ջեքսոնը, Աննա Բաղդոյանը, Հասմիկ Միքայելյանը, Սաթենիկ Մարտիրոսյանը, Անի Պետրոսյանը, ուկրաինացի բասկետբոլիստուհիներ Աննա Պոկոյովան, Գաննա Զարիցկան։ Նրանց են միացել ԱՄՆ-ից ժամանած Էրիկա Դեւիսը, Բրիտանի Դենսոնը եւ Քիաննա Չիպին, ինչպես նաեւ Քրիստինե Քեփենեկյանը, ով հայ մարզասերներին հայտնի է Հայաստանի հավաքականի կազմում ունեցած հաջող ելույթներով։

Просмотров: 467 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar