<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 24.04.2024, 02:52
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 15 » Եվրադատարանը երկու վճիռ է հրապարակելու հայ եւ ադրբեջանցի փախստականների հայցերով
15:13
Եվրադատարանը երկու վճիռ է հրապարակելու հայ եւ ադրբեջանցի փախստականների հայցերով



Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին առաջին անգամ պետք է երկու վճիռ հրապարակի, մեկը Հայաստանի դեմ ադրբեջանցի փախստականների, մյուսը՝ Ադրբեջանի դեմ հայ փախստականների ներկայացրած հայցերով:

Առաջինն, ըստ ընթացակարգի, սկսվել են «Չիրագովներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործի լսումները: Նախկինում Լաչինում բնակվող ադրբեջանցի ընտանիքը պնդում է, որ «հայկական օկուպացիայի» հետեւանքով կորցրել է իր տունը, ունեցվածքը եւ զրկվել այն տեսանելի ապագայում օգտագործելու, ժառանգելու կամ զարգացնելու հնարավորությունից, քանի որ Հայաստանի կառավարությունը շարունակում է մերժել նրանց դիմումները` Լաչին վերադառնալու վերաբերյալ։

Երկրորդը հրապարակվելու է Ադրբեջանի դեմ Մինաս Սարգսյանի ընտանիքի ներկայացրած հայցով վճիռը: Հայցվորները՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակիչ Մինաս Սարգսյանի ընտանիքի անդամները պնդում են, որ 1992թ. հունիսին ստիպված է եղել լքել իր հայրենի գյուղը եւ փախստական դառնալ: 2006 թվականին հանձնված գանգատով, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները եւ տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջն Ադրբեջանի կողմից մերժելու մասին, վիճարկում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից մի քանի հոդվածների խախտումներ՝ սեփականության պաշտպանության իրավունք, անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում, ինչպես նաեւ կրոնի ազատությունը:

Մինաս Սարգսյանը, վկայակոչելով Բաքվի եւ Ջուղայի հայկական գերեզմանատներն ավերելու փաստերը, ՄԻԵԴ-ում գանգատվել է նաեւ Ադրբեջանի գործադրած վանդալիզմից: Գյուլիստան գյուղից տեղահանված Մինաս Սարգսյանի գանգատում փաստարկվում է նաեւ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտումը, քանի որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել հենց էթնիկ հայերի դեմ:

Ինչպես արդեն նշել է Xan.do.am-ը, ադրբեջանցի հայցվորների մասնակցությունը դատական լսումներին հարցականի տակ է: Երեկվա դրությամբ, ադրբեջանցի ընատնիքի ներկայացուցիչները՝ Էլհան եւ Ադիշիրին Չիրագովները կորել էին: Ստրասբուրգում Ադրբեջանի ներկաայցուցիչները գնացել են օդանավակայան դիմավորելու Չիրագովներին, սակայն նրանք չէին եղել Փարիզ-Ստրասբուրգ չվերթի ինքնաթիռում: Պարզվել է, որ նրանք եղել են Բաքվից Փարիզ մեկնող ինքնաթիռում, սակայն Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում նրանց դիմավորող չի եղել: Ընդ որում, Ադրբեջանի ներկայացուցիչները չէին բացառել ոչ միայն լեզվի չիմացության պատճառով կորելու, այլեւ փախուստի վարկածը, ըստ որի՝ եղբայրներն օգտվել են եվրոպական վիզայի ընձեռած հնարավորությունից եւ փախել են Շենգենյան այլ երկիր:

Просмотров: 527 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar