<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 28.03.2024, 12:56
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 14 » Եվրադատարանը Դինքի սպանության համար դատապարտեց ու տուգանեց Թուրքիային
14:24
Եվրադատարանը Դինքի սպանության համար դատապարտեց ու տուգանեց Թուրքիային



Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  Հրանտ Դինքի սպանության հետ կապված հրապարակել է վճիռը, որով Թուրքիան մեղավոր է ճանաչվել:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Եվրադատարանը Թուրքիային մեղադրել է Մարդու իրավունքների համաձայնագրի 5 կետերի խախտման մեջ, պարտադրելով Դինքի ընտանիքին վճարել 105 հազար եվրո փոխհատուցում եւ 28 հազար 595 եվրո՝ դատական ծախսերի համար։

Նշենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, սպանությունից մեկ շաբաթ առաջ դիմել էր  Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ բողոքարկելու  թուրքական դատարանի որոշումը, որով ինքը դատապարտվել էր։   Դինքի սպանությունից հետո նրա ընտանիքը եւս մեկ դատական հայց է ներկայացրել թուրքական իշխանությունների դեմ, մեղադրելով նրանց Դինքի սպանությունը չկանխելու համար: Դինքի ընտանիքը պահանջում էր Թուրքիային մեղավոր ճանաչել «Ակոսի» խմբագրին չպաշտպանելու համար, չնայած որ հետքննության ընթացքում պարզ էր դարձել, որ թե' ժանդարմերիան, թե' ոստիկանությունը տեղյակ են եղել նրա դեմ նախապատրաստվող սպանությանը։

Թուրքական կառավարությունն, այդքանից հետո, Եվրադատարան էր ուղարկել մի պաշտպանական ճառ, որտեղ Հրանտ Դինքին համեմատում էր նեոանցիստի հետ։

Բաքու կատարած այցի ընթացքում Թուրքիայի նախագահը հայտարարել էր, թե Հրանտ Դինքի սպանությունը կանխելու համար պետությունը ոչինչ չի ձեռնարկել եւ օրեր անց նախագահական պալատ էր հրավիրել Դինքի եղբորը։

Իր հերթին արդարացել էր նաեւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հայտարարելով, թե ինքը տեղյակ չի եղել եւ չի էլ ստորագրել Հրանտ Դինքի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան պետության կողմից ուղարկած պաշտպանական ճառի տակ, որտեղ Դինքին համեմատել են նեոնացիստի հետ։

Իսկ Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել էր, թե այդ խայտառակ ճառը հետ է կանչվելու եւ փորձելու են հաշտության գնալ Դինքի ընտանիքի հետ։


Просмотров: 485 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar