<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 25.04.2024, 10:03
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 17 » Դեդ Հասանի վրա կարող էին հարձակվել Սոչիի մարզական օբյեկտների պատճառով
16:34
Դեդ Հասանի վրա կարող էին հարձակվել Սոչիի մարզական օբյեկտների պատճառով



Ռուսաստանի քրեական աշխարհի ենթադրյալ առաջնորդ Ասլան Ուսոյանը (Դեդ Հասան) Մոսկվայում լրջորեն վիրավորվել է։

Մինչ գաղտնի աղբյուրները հայտնում էին նրա մահվան մասին, Ուսոյանը ՕՄՕՆ-ականներով շրջապատված Բոտկինի հիվանդանոցի վիրահատական սեղանին էր։ «Էխո Մոսկվիի» տեղեկացմամբ, մարդասպանը Ուսոյանի եւ նրա թիկնապահի վրա կրակել է, երբ նրանք մոտենալիս են եղել Տվերսկայա փողոցի շենքերից մեկի շքամուտքին։

Այս պահին հայտնաբերվել է այն բնակարանը, որտեղից կրակել են եւ զենքը, որից կրակել են։ Հանցագործության պատճառներից մեկը, ըստ ոստիկանության, Կրասնոդարի մարզում ազդեցության ոլորտների բաշխումն է, մասնավորապես այնտեղ կառուցվող մարզական օբյեկտների մասով։

Շքամուտքում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են Ասլան Ուսոյանի եւ նրա թիկնապահի վրա կատարված հարձակումը։ Տեսագրությունը կարելի է դիտել Lifenews կայքէջում։

Վրաստանից եկած, ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի եւ Տարիել Օնիանիի միջեւ 2008-ին ծագած լուրջ տարաձայնության պատճառ էր դարձել Իսպանիայում դատապարտված Զաքարիա Կալաշովի կայսրությունը կիսելու հարցը։ Այդ վեճում Դեդ Հասանին պաշտպանող Յապոնչիկը եւս վիրավորվել էր փորին ուղղված կրակոցից եւ մահացել։ Քրեական աշխարհում հարձակման պատասխանատվությունը դրել էին Տարիել Օնիանիի վրա։


Просмотров: 485 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar