<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 19.04.2024, 02:48
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 27 » Դատավոր. Ես պատուհանից չեմ նետվել, չեմ կախվել, ոչ էլ երակներս եմ կտրել
20:23
Դատավոր. Ես պատուհանից չեմ նետվել, չեմ կախվել, ոչ էլ երակներս եմ կտրել


Սեպտեմբեր 27, 2010 | 17:16 

Մայրաքաղաքում  համառորեն լուրեր են շրջանառվում, թե շաբաթ օրը՝ սեպտեմբերի 25-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, իր աշխատասենյակում երակները կտրելով ինքնասպանության փորձ է արել նույն դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանը: Նա նշտարով կտրել է ձեռքի երակները:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանի դատարանում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության եւ գլխավոր դատախազության մի քանի աշխատակիցներ:

NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում, սակայն, Կարեն Ստեփանյանը հերքեց իր ինքնասպանության փորձի մասին լուրը: «Այ քեզ այլանդակությո~ւն, մարդիկ պարապ են, եւ նման լուրեր են տարածում: Ես, ճիշտն ասած, այսօր եմ իմացել, որ լուսամուտից իբր ցած եմ նետվել: Մեկն էլ այսօր ինձ տեսավ, փաթաթվեց ու ասաց, վայ, պարոն Ստեփանյան, ես էլ լսել եմ, որ կախվել ես: Երեւի թե ոչ մեկը այդքան հային վատը չի ցանկանա, ինչքան հայը հային»:

Դիտարկմանը, թե ըստ լուրերի, ինքն իբր երակները կտրելով է ինքնասպան եղել, դատավոր Ստեփանյանն արձագանքեց. «Լավ էլի…էդքան քի՞չ…Այդ  ինֆորմացիան հասցնողը երեւի թե մի թեթեւ բարոյական մարդ է եղել»:  

Նշենք, որ Կարեն Ստեփանյանը սեպտեմբերի 8-ից արձակուրդում է եւ այսօր դատարան էր եկել, ինչպես ինքն ասաց, «որոշ թղթեր նայելու»:

Հարցին, թե ովքե՞ր են շահագրգռված իր մահափորձի մասին լուրեր տարածելու հարցում, Ստեփանյանն արձագանքեց. «Ես այն կարգի դատավոր եմ եղել, որ բոլորն ինձ օրհնել են եւ երկար կյանք են ցանկացել: Էդ առումով, հայկական չարամտությունն է, որ մեզ հետապնդում է դարերով, եւ այդ պատճառով էլ մեր երկիրը երկար դարեր պետականություն չունեցավ»: Նա հավաստիացրեց նաեւ, որ շաբաթ օրը ինքը չի եղել աշխատավայրում, թեեւ ըստ լուրերի, ինքն այդ օրն է ինքնասպանության փորձ կատարել:  

Ի դեպ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս պահին դատարանում է եւ փորձել է պայմանավորվել Ստեփանյանի հետ, որպեսզի լուսանկարի նրան, հատկապես ձեռքերն ու պարանոցը: Վերջինս, սակայն, առաջարկել է իրեն լուսանկարել միայն պատուհանից:

Նշենք, որ Կարեն Ստեփանյանը 52 տարեկան է եւ 2009-ի փետրվարի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Просмотров: 558 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar