<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 28.03.2024, 15:44
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 25 » Այո, դա Ցեղասպանություն է. Սերժ Թանգյանը պայքարում է հանուն ճանաչման
19:14
Այո, դա Ցեղասպանություն է. Սերժ Թանգյանը պայքարում է հանուն ճանաչման


Ամերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի նախկին մեներգիչ Սերժ Թանգյանը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) և Հայկական երիտասարդական ֆեդերացիայի (AYF) հետ համատեղ սեպտեմբերի 9-ից սկսել է «Այո, դա ցեղասպանություն է» քարոզարշավը:

Քարոզարշավի նպատակն է կոչ անել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, Դարֆուրում ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ վճռական քայլեր կատարելու իր խոստումները:

Քարոզարշավի շրջանակում կազմակերպվել է ակցիա, որը կոչ է անում Թանգյանի բոլոր երկրպագուներին և ցեղասպանությունների դեմ հանդես եկող ակտիվիստներին այցելել anca.org/yesitsgenocide և նամակ ուղարկել Օբամային` կոչ անելով այդ ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկել:

Նույն քարոզարշավի շրջանակում սեպտեմբերի 21-ին լույս կտեսնի Սերժ Թանգյանի նոր սոլո ալբոմը` Imperfect Harmonies («Անկատար ներդաշնակություններ»)։

«Այո սա ցեղասպանություն է» քարոզարշավի շրջանակում, AYF–ը կազմակերպել է վիդեո մրցույթ, որն ԱՄՆ–ում ապրող երիտասարդությանը կոչ է անում ներկայացնել իրենց վիդեո բացատրությունը, թե ինչու է անհրաժեշտ խոսել Հայոց ցեղասպանության մասին և քայլեր ձեռնարկել ցեղասպանությունները կանխելու ուղղությամբ:

Նշենք, որ Imperfect Harmonies-ի 8-րդ` «Այո սա ցեղասպանություն է» երգի բառերը հայերեն են, երգը նվիրված է Մեծ եղեռնի 1,5 մլն զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բազմիցս խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դադարեցնել Ցեղասպանությունը Դարֆուրում, սակայն նախագահ ընտրվելուց հետո բազմիցս է բաց թողել իր խոստումները կատարելու հնարավորությունը:

Просмотров: 522 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar