<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 29.03.2024, 03:26
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 15 » Ավտովթար Հերացի փողոցում. դեպքի վայրում են ՀՀԿ-ական պատգամավորներ
15:18
Ավտովթար Հերացի փողոցում. դեպքի վայրում են ՀՀԿ-ական պատգամավորներ



Քիչ առաջ Երեւանի Հերացու փողոցում միմյանց են բախվել վրացական NUG 101 համարանիշներով « BMW X-5» մակնիշի ՋԻՊ ավտոմեքենան եւ «Միլենա» տաքսի ծառայության Տ 0301 համարանիշի մեքենան: Ըստ դեպքի ականատեսների, տաքսու վարորդին տեղափոխել են հիվանդանոց: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները եւ հետաքննիչը: Վթարի հետեւանքով, Հերացի փողոցում խցանում է առաջացել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են մի շարք հանրապետական պատգամավորներ, այդ թվում Աշոտ Աղաբաբյանը, գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանը, Գալուստ Սահակյանը եւ ԲՀԿ-ական Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո»):

«Ես նկարահանումներ էի կատարում, երբ Աշոտ Աղաբաբյանը փորձում էր  խոչընդոտել եւ սպառնում, թե. «Արա, վեկալ էս ապարատդ ու գնա էստեղից, ո՞վ ես դու», սակայն Գալուստ Սահակյանը կանխեց նրան: Այդուհանդերձ, Գալուստ Սահակյանի կանխելուց հետո, Աղաբաբյանն իր հետ եկած հաստավիզներին ցույց էր տալիս իմ ուղղությունը, հրահանգելով, որ ապարատն իմ ձեռքից վերցնեն»,- պատմում է Գագիկ Շամշյանը: Նրա խոսքով, այս պահին պատգամավորները հեռու քաշված, ծառերի տակ կանգնած են:

Ի դեպ, Գալուստ Սահակյանը իրենց դեպքի վայրում գտնվելը բացատրել է նրանով, որ վթարված ավտոմեքենան իրենց պատգամավորներից մեկինն է: Նա, սակայն չի կոնկրետացրել, թե ում մեքենան է դա:

Просмотров: 557 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 3.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar