<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 16.01.2019, 16:56
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 14 » Արմեն Աշոտյանի խոստումները ջավախքցիներին
15:01
Արմեն Աշոտյանի խոստումները ջավախքցիներին


ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արձակուրդային մի քանի օր անցկացրեց Ջավախքում: Նրա այցը ոչ պաշտոնական է և կրում է մասնավոր բնույթ: Լինելով Ջավախքում` ՀՀ ԿԳ նախարարը, ինչպես ինքն ասաց` չէր կարող չհանդիպել ու չզրուցել իր ոլորտի մարդկանց հետ, մանավանդ, որ յուրաքնաչյուր տարի ՀՀ ԿԳ նախարարությունը կրթական ծրագրեր է իրականացնում Ջավախքի դպրոցների հետ կապված` դասագրքերի, գույքի մատակարարման, ուսուցիչների վերապատրաստման և այլն:

Եվ այս ամենն, ըստ նախարարի, իհարկե համանձայնեցված է Վրաստանի ԿԳ նախարարության հետ:

Օգոստոսի  27-ին նախարարը հանդիպեց Ախալքալաքի Հովհ.Թումանյանի անվան հայկական դպրոցի մանկավարժական կոլեկտիվի հետ: «Ես ուզում եմ իմ գիտելիքների պաշարն ավելացնել Ջավախքի մասին: Ճիշտ է, որպես հասարակ մարդ եղել եմ Ջավախքում, բայց ոչ որպես ԿԳ ոլորտի պատասխանատու: Հայաստանում շատ հաճախ տարակարծություններ են առաջանում Ջավախքի խնդիրների շուրջ, քանի որ ինֆորմացիան շատ անգամ խեղաթյուրվում է: Պատմողները շատ են, ինֆորմացիային պրոֆեսիոնալ տիրապետողները` քիչ: Եվ ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և կարող եմ ստանալ սպառիչ, կոմպետենտ ու պրոֆեսիոնալ պատասխաններ: Երևանում գտնվելով` դժվար է իրականում պատկերացնել իրական իրավիճակը Ջավախքում»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը:

Ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ է պետք փոխել, բավարարո՞ւմ է արդյոք ուղարկվող գրքերի քանակը, ի՞նչ է պետք անել, որպեսի Ջավախքի դպրոցների ուսումնական ծրագիրն ավելի արդյունավետ լինի. այս և այլ հարցերով հետաքրքրվեց նախարարը:

Ուսուցիչներն իրենց գոհունակությունն արտահայտեցին վերջին տարիներին ուղարկված դասագրքերի վերաբերյալ, միաժամանակ ավելացնելով, որ աշխատանքային տետրերի, դիտակտիկ նյութերի, գծապատկերների, աղյուսակների քանակը քիչ է, իսկ քարտեզներ ընդհանրապես  չունեն:

«Դասի ժամանակ մենք չունենք մի քարտեզ, որով աշակերտին ցույց տանք Հայաստանի ներկայիս սահմանները կամ պատմական Հայաստանը: Մենք չունենք հայ գրողների նկարներ և այլն: Հիմա շատ են տարածված սեղմ պատմավեպերը, միայն Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին» ունենք, գոնե մեկ-երկու օրինակ դպրոցի գրադարանն ունենա»- ասաց հայոց լեզվի և գրականության ուսուցիչը:

Արմեն Աշոտյանը խոստացավ մյուս տարի անպայման լուծում տալ այս խնդիրներին, քանի որ այս տարվա ուղարկվելիք դասագրքերն արդեն պատրաստ են և սպասում են Վրաստանի ԿԳ նախարարության համապատասխան թույլտվությանը: Ինչպես նաև տեղեկացրեց մանկավարժներին, որ այս տարի երկու ինտերնետային դասագիրք ունեն, և երեք նորը կլինի առաջիկայում, որից կարող են օգտվել բոլոր ցանկացողները: Այն նախատեսված է առաջին դասարանցիների համար:www.spyurq.dasagirq.am կայքից օգտվելով` մանկավարժներն այդ դասագրքերը կարող են դարձնել իրենց աշխատանքային պրոցեսի մի մասը:

«Արդյոք Ջավախքի դպրոցներում անցկացնո՞ւմ են միջդպրոցական օլիմպիադաներ»` հետաքրքրվեց նախարարն ու խոստացավ իր պաշտոնակցի հետ անպայման քննարկել Վրաստանում հայոց լեզվի օլիմպիադա անցկացնելու հարցը, ինչը, ըստ նրա, շատ հետաքրքիր միջոցառում կլինի:

Ոչ պաշտոնական այս հանդիպմանը չէր կարող չքննարկվել հայոց լեզվի դասաժամերի կրճատման հարցը: Բանն այն է, որ մինչ այս ուսումնական տարին հայոց լեզվին շաբաթական ութ դասաժամ էր հատկացված: Սակայն այս տարի տարիֆիկացիայով հինգ ժամ է հատկացված, բայց դպրոցների տնօրենները հնարավորություն ունեն 25 տոկոս բաղադրիչը փոխելով` ավելացնել հայոց լեզվի դասաժամերը: Այս փաստը առաջացրել է հայոց լեզվի մասնագետների դժգոհությունը:

Արմեն Աշոտյանը խոստացավ այս խնդիրն անպայման կարգավորել իր գործընկերոջ հետ, որ հենց վերևից` նախարարությունից ութ դասաժամ հատկացվի հայոց լեզվին, ոչ թե տնօրենների հայեցողությանը մնա:

«Վաղը ես իմ գործընկերոջ հետ ընկերական հանդիպում ունեմ Քութայիս քաղաքում, ուր արդեն ընթանում է Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստումը, և այստեղ բարձրացված բոլոր հարցերն անպայման կքննարկեմ»- խոստացավ ՀՀ ԿԳ նախարարը:

Ավելացնենք որ, օգոստոսի 25-ից ընդհանուր թվով 120 մանկավարժներ ողջ Վրաստանից վերապատրաստվում են Քութայիսում:

Ջավախքցիների այն դժգոհությանը, թե Երևանում իրենց արտասահմանցի են համարում, նախարարը պատասխանեց. «Դուք մեր հայրենակիցներն եք, որ ապրում եք հարևան Վրաստանում: Մենք ձեզ սփյուռք չենք համարում և միշտ ասում ենք` Հայաստան, Սփյուռք, Արցախ և Ջավախք»:

Просмотров: 341 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar