<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 25.04.2024, 08:06
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Октябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Октябрь » 1 » «Ակոսի» խմբագիր. Թուրք ազգայնականները եկեղեցում են աղոթել, քանի որ մզկիթից նրանց աղոթքը տեղ չէր հասնում
18:32
«Ակոսի» խմբագիր. Թուրք ազգայնականները եկեղեցում են աղոթել, քանի որ մզկիթից նրանց աղոթքը տեղ չէր հասնում



Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու խաչի այսօրվա տեղադրումը «Ազգայնական շարժում» կուսակցության դեմ ուղղված գործողություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալչըն: Նա նշեց, որ թուրքական իշխանություններն աշխատում են ազգայնամոլների հետ՝ օգտագործելով հայերին: «Այս երկու քայլերն էլ՝ եւ նամազի թույլտվությունը, եւ խաչի տեղադրումը, դիվանագիտական խաղեր են»,-ասաց նա, հավելելով, որ նամազի թույլտվությունը փաստաթղթային ձեւակերպում չի ստացել, ընդամենն ասվել է, որ կարող են ազգայնականները գնալ եւ աղոթել Անիի մայր տաճարում:

«Ակսի» խմբագիրն ասաց նաեւ, որ Վանի կուսակալությունը, հրաման չի տվել, որպեսզի լրագրողները գնան եւ նկարահանեն խաչի տեղադրման արարողությունը՝ խուսափելով ազգայնամոլների կողմից հրահրվող  հնարավոր վտանգներից: Անդրադառնալով Անիի Մայր տաճարում «Ազգայնական շարժման» կողմից մանազ անցկացնելուն, Նալչըն նախ ասաց, թե «ես ծիծաղում եմ նրանց հետ» եւ հիշեցրեց «Ակոս»-ում օրերս տպագրված հրապարակումը. «Մեր աշխատողներից մեկը գրել էր, որ փաստորեն, թուրք ազգայնականներին մզկիթները չբավարարեցին եւ նրանք իրենց կոչը ուզեցին հայկական եկեղեցուց հղել Աստծուն, քանի որ մզկիթից Աստված իրենց չէր լսում: Եւ նրանք որոշեցին եկեղեցի գնալ, այնտեղ աղոթել, որպեսզի Աստված իրենց լսի»:

Նալչըն նկատեց նաեւ, որ թեեւ ազգայնականները սպասում էին, որ նամազին կմասնակցի 10 հազար մարդ, սակայն մոտ 3 հազար մարդ է ներկա գտնվել արարողությանը: «Եթե Թուրքիայի խոշոր կուսակցություններից մեկի ատենապետը չի կարողանում նույնիսկ 10 հազար մարդ հավաքել՝ նամազ անելու համար, սա հուշում է, որ այդ կուսակցությունն այլեւս մահանում է»,-նկատեց «Ակոսի» խմբագիրը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելին իր համակիրների հետ այսօր՝ հոկտեմբերի 1-ին հայկական Անիի Մայր տաճարում իրականացրել է ուրբաթօրյա նամազը: Նամազից հետո ելույթ ունեցած Դեւլեթ Բահչելին քննադատության է ենթարկել թուրքական իշխանություններին՝ մեղադրելով Աղթամարում եւ Սումելայում իրականցված պատարագների համար:

Просмотров: 591 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar