<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Пятница, 19.04.2024, 15:15
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 20 » Աղթամարի պատարագին ավելի շատ հայաստանցի է մասնակցել, քան սպասում էր Պոլսո պատրիարքարա՞նը
15:07
Աղթամարի պատարագին ավելի շատ հայաստանցի է մասնակցել, քան սպասում էր Պոլսո պատրիարքարա՞նը


Պոլսո Հայոց պատրիարքարանի հաշվարկներով, Աղթամար կղզու Սուրբ Խաչում սեպտեմբերի 19-ին կայացած պատարագին մասնակցելու համար, ընդհանուր առմամբ, Աղթամար կղզի է այցելել 6700 մարդ, որոնցից կեսից ավելին եղել են Վանի նահանգի բնակիչները:  

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը Xan.do.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ պատարագին մասնակցել է 700 ստամբուլահայ, ինչպես նաեւ ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած հայեր:

«Հայաստանից ժամանած մասնակիցները, ավելի շատ էին, քան մենք սպասում էինք: Պատարագին ներկա էր մոտ 150-200 հայաստանցի, իսկ պատարագին մասնակցող հայերի ընդհանուր թիվը կազմել է շուրջ 1000»,-նշեց Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում գրեթե հարյուրամյա դադարից հետո պատարագ է մատուցվել: Թուրքական իշխանությունները, սակայն, խաչ չեն տեղադրել եկեղեցու գմբեթին: Խաչը բերվել եւ տեղադրվել է եկեղեցու հարեւանությամբ: Դա պատճառ է դարձել, որ բազմաթիվ հայեր հրաժարվեն այցելել կղզի: Վանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն հայտնել է, որ Վան այցելելու ցանկություն հայտնածների 90 տոկոսը հրաժարվել է իր մտքից՝ խաչը չտեղադրելու որոշումից հետո:

Հատկանշական է, որ հայ լրագրողների մի խումբ պատարագի ժամանակ փայտե խաչեր է բարձրացրել ի նշան բողոքի խաչը չտեղադրելու որոշման դեմ:

Նշենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում ավարտված պատարագին մասնակցել է միայն Պոլսո Հայոց պատրիարքարանը: Հոգեւոր մյուս կենտրոնները` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Երուսաղեմի պատրիարքարանն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվել են մասնակցել միջոցառմանը: Պատճառը եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու հանգամանքն է: Հարկ է նշել, որ նույն պատճառով կրոնական արարողությանը հրաժարվել են մասնակցել նաեւ հայ քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, չնայած նրանց Թուրքիայի վարչապետն անձամբ է հրավիրել պատարագին: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հայտարարել են, որ քանի դեռ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվել, եկեղեցին վերականգնված համարել չի կարելի:

Просмотров: 468 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar