<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Четверг, 25.04.2024, 10:00
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 18 » Աղթամար գնացող հայերը խթանում են Կարսի տնտեսությունը
10:48
Աղթամար գնացող հայերը խթանում են Կարսի տնտեսությունը



Առաջիկա կիրակի` սեպտեմբերի 19-ին, Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցում իրականացվելիք պատարագին մասնակցելու համար Կարս ժամանած հայերը մեծ աշխուժություն են հաղորդել Կարսի առեւտրասպասարկման ոլորտին: Այս մասին, Կարսից տեղեկություններ է հաղորդել NEWS.am-ի թղթակիցը:

Աշխարհագրական դիրքի բերումով, Հայաստանից Վան մեկնողները անցնում են Կարսի միջով:  Կարսում առկա պատմամշակույթային հուշարձանները նպաստում են, որ հայ զբոսաշրջիկները շատ ժամանակ եւ գումար ծախսեն Կարսի նահանգում:

Հետաքրքիրն այն է, որ Աղթամարի եկեղեցու պատարագին մասնակցելու համար ստամբուլահայ համայնքը եւս նախընտրել էր Վան մեկնել Կարսը տեսնելուց հետո, չնայած այն հանգամանքին, որ Կարսը չի գտնվում Ստամբուլ-Վան երթուղու ճանապարհին:

Աղթամարի Ս.Խաչի վերաբացմանը նախորդող օրերին, Կարսի հյուրանոցները, ռեստորանները եւ խանութները հայ զբոսաշրջիկների պակաս չզգացին: Հայ-թուրքական սահմանի բացմանը սպասող Կարսի բնակչությունը ոգեւորված էր՝ տեսնելով իրենց քաղաքում նման աշխուժություն:  «Շատ հաճելի է տեսնել հարեւան երկրների քաղաքացիներին, մեր քաղաքում:  Կարսի միապաղաղ կյանքին նոր լիցքեր հաղորդեցին:  Զբոսաշրջիկները աջակցեցին Կարսի տնտեսությանը»-նման տեսակետ հայտնեց,   մզկիթի վերածված Կարսի առաքելոց վանքի դիմաց նկարվող հայերին հետաքրքրությամբ նայող միջին տարիքի մի կարսեցի տղամարդ:

Կարսում ամենամեծ շահույթը հայ զբոսաշրջիկները ապահովեցին հյուրանոցային բիզնեսին: Կարսի միջին կարգի հյուրանոցներում ազատ համարներ գտնելը բավականին դժվար էր:  Կարսի տուրիզմի ոլորտի աշխատակիցներից մեկի խոսքով՝ միայն սեպտեմբերի 16-17-ը,  Կարսի հյուրանոցներում մնացել է  500-ից ավելի հայ, որոնց մեծ մասը ստամբուլահայեր են:  Մեկ այլ հանգամանք եւս աչքի էր ընկնում, դա՝ ստամբուլահայերի հետ Կարս ժամանած Ստամբուլում աշխատող հայաստանցիներն էին, ովքեր նշեցին, որ մոտ 500 ԱՄՆ դոլար են վճարել, Աղթամարի Ս.Խաչի պատարագին մասնակցելու համար:

Просмотров: 502 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar