<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամ
Среда, 16.01.2019, 18:05
Меню сайта
Block title


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Block title
Block title
Block title
«  Сентябрь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Block title
Հղումներ
Block title
Главная » 2010 » Сентябрь » 26 » <<Խանդո>> Բարեգործական հիմնադրամի կանոնադրություն
20:56
<<Խանդո>> Բարեգործական հիմնադրամի կանոնադրություն

1.      ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1.<<ԽԱՆԴՈ>> բարեգործական հիմնադրամը (այսուհետ Հիմնադրամ) իր հիմնադիրների կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, կրթական, առողջապահական, մշակույթային և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2010թ փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք),  <<Հիմնադրամների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք), այլ իրավական ակտերի համաձայն սույն կանոնադրության հիման վրա:

 

1.2. Հիմնադրամի անվանումն է`

 

հայերեն լրիվ <<ԽԱՆԴՈ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

անգլերեն լրիվ  CHARITABELE FUND <<KHANDO>>

ռուսերեն լրիվ  БЛАГОТВОРИТЕЛЬНЫЙ ФОНД "ХАНДО”

 

1.3. Հիմնադրամի գտնվելու վայրը

ՀՀ, ք. Երևան, Շերամի 39 /17

 

1.4.Հիմնադրամի հիմնադիրներն են`

Սեյրան Սարգսի Ալագուլյանը (ՀՀ քաղաքացի, հաշվառման հասցեն` ՀՀ, ք.Երևան, Շերամի 39շ. բն. 17, անձնագիր ԱԿ0279187, տրված 03.04.2009թ. 008-ի կողմից).

Քաջավան Հովհաննեսի Նուրիջանյանը (ՀՀ քաղաքացի, հաշվառման հասցեն` ՀՀ ք. Երևան, Ն.Տիգրանյան 6շ., բն.11, անձնագիր` ԱԳ 0227805, տրված 17.02.2004թ. 004-ի կողմից).

Կարեն Իլյիչի Մարկարյանը (ՌԴ քաղաքացի, հաշվառման հասցեն` ՌԴ, Կալուգայի մարզ, Մեդինսկի շրջան, Գյուղ Վարվարովկա, 48շ., բն. 2 անձնագիր 2908305217, տրված 15.03.2009թ 400-018-ի կողմից):

1.5.Հիմնադրամի շահառուներն են`

Վրաստանի Հանրապետության Ախալքալակի շրջանի Խանդո գյուղի ծագումով Խանդոցի կարիքավոր, սոցիալապես անապահով ընտանիքների անդամները, ծերերը, հաշմանդամները, կարիքավոր երեխաները, դպրոցականները, ուսանողները, տաղանդաշատ երիտասարդները, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցները, առողջապահական, ուսումնական, մշակույթային և մարզական կազմակերպությունները, ազատամարտիկները և նրանց ընտանիքի անդամները:

1.6. Հիմնադիրները պատասխանատվություն չեն կրում իրենց ստեղծած Հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների պարտավորությունների համար:

1.7. Հիմնադրամի պաշտոնական լեզուն է հայերենը:

1.8. Հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում հաշվետվություն հրապարակել իր գործունեության մասին:

1.9.Հիմնադրամը իրավաբանական անձ է և ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով), կարող է ունենալ խորհրդանիշ, դրոշմներ, և ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականցնող այլ միջոցներ: Հիմնադրամը իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտրերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

1.10.   Հիմնադրամը ինքնուրույն է որոշում իր գործունեության ռազմավարական ծրագրերը:

1.11.   Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդոս գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

1.12.   Հիմնադրամը իր կանոնադրությանը համապատասխան, սեփականատիրոջ իրավունքով, իրականացնում է իր ունեցվածքի տնօրինումը, օգտագործումը և տիրապետումը:

1.13.   Հիմնադրամը իր պարտավորություններով պատասխանատվություն է կրում այն գույքով, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել:

1.14.   Հայաստանի Հանրապետության համայնքները պատասխանատվություն չեն կրում Հիմնադրամի պարտավորությունների համար: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության համայնքների պարտավորությունների համար:

1.15.   Հիմնադրամի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով սահմանված կարգով:

1.16.   Հիմնադրամի գործունեության ժամկետը` անժամկետ:

1.17.   Հիմնադրամն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական ինքնապաշտպանության իրավունք:

 

 

2.      ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

2.1.Հիմնադրամի նպատակներն են.

·         Ախալքալակի շրջանի Խանդո գյուղի տնտեսական, սոցիալական, կենցաղային, մշակույթային պայմանների բարելավման, վերականգնման և զարգացման ծրագրերի մշակումը, ծրագրերի իրականացման աշխատանքներին անմիջական մասնակցությունը և աջակցությունը:

·         գյուղի պատմամշակույթային հուշարձանների վերականգնմանը, պահպանմանը աջակցությունը.

·         գյուղի շրջակա միջավայրի պահպանությունը և այդ ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստելը.

·         սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին, ծերերին, հաշմանդամներին կարիքավոր երեխաներին, ուսանողներին, Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին, ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին աջակցությունը.

·         ուսման, սպորտի և մշակույթի բնագավառում աչքի ընկած տաղանդավոր երիտասարդներին և երեխաներին օժանդակությունը և աջակցությունը.

·         գյուղի դպրոցին և գրադարանին դպրոցական դասագրքերով և օժանդակ գրականությամբ ապահովելը.

·         Գյուղի կենցաղայինառողջապահականմշակութայինուսումնական և մարզական կազմակերպություններին պատկանող շենքերի և շիրություններիայդ թվում նաև գյուղի բուժամբուլատորիայի և մանկապարտեզի վերականգնման աշխատանքներին աջակցությունըշենքերի և շինությունների շինարարության և վերանորոգման աշխատանքների իրականացմանը մասնակցությունը.

·         Դեպի Խանդո գյուղ տանող և գյուղի ճանապարհների վերանորոգման և շահագործման աշխատանքների օժանդակությունը.

·         Գյուղի բնակչության սոցիալական պայմանների բարելավմանը նպաստելը և աղքատության դեմ պայքարը:

·         Նպաստել արտերկրում բնակվող խանդոցիների հայեցի դաստիարակությունը (օժանդակել  հայ ժողովրդի պատմության և գրականության ուսումնասիրությունը).

·         Հիմնադրամի գործունեության թափանցիկությունը ապահովելուԽանդո գյուղի և խանդոցիների վերաբերյալ տեղեկատվությունը հաղորդելու նպատակովստեղծել ինտեռնետ կայք և տպագիր մամուլ:

2.2  Հիմնադրամի ձեռնարկատրիական գործունեության տեսակներով չի զբաղվում:

Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեության տեսակներով կարող  է զբաղվել միայն իր կանոնադրությամբ սահմաված կարգով

2.3  Իր առջև դրված նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար հիմնադրամը`

·         Բարեգործական հիմունքներով ներգրավում է միջոցներ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

·         Համագործակցում է Հայաստանի Հանրապետության և արտերկիր հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ.

·         Կանոնադրական նպատակների իրականացման համար իրականացնում է այլ միջոցառումներ:

 

 

Просмотров: 1663 | Добавил: JAVAXQ | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Ներսիկ Իսպիրյան
Խանդո
Block title
Block title
Мини-чат
Поиск
Хостинг от uCoz
Ancient Armenian Calendar