ARM   RUS   ENG

Արշավ. «Մենք հայ ենք, մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ ենք»

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացնում է «Մենք հայ ենք, մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ ենք» խորագրով երիտասարդական արշավը, որի շրջանակներում շուրջ 50 երևանաբնակ շնորհալի ուսանողներ կայցելեն Հայաստանի տարբեր մարզեր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զորամասեր, ինչպես նաև` Ջավախք:

Համահայկական երիտասարդական արշավը մեկնարկեց այսօր առավոտյան` Հանրապետության հրապարակից: Ճանապարհման արարողությանը մասնակցել են երիտասարդներ, ովքեր ոգևորել ու բարի երթ են մաղթել մեկնողներին:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի լրատվության վարչությունից նշում, են, որ «Մենք հայ ենք, մենք երիտասարդ ենք, մենք ուժեղ ենք» ծրագիրը հնարավորություն կտա մայրաքաղաքի ու մարզերի երիտասարդությանը ծանոթանալու միմյանց հետ, տեղեկանալու երիտասարդությանը հուզող խնդիրներին, կիսելու միմյանց հետաքրքրությունները և նաև մրցելու: Յոթ օրերի ընթացքում երիտասարդները հանդես կգան մշակութային միջոցառումներով, կմրցեն միմյանց հետ ինտելեկտուալ և մարզական խաղերում:

Դեկտեմբերի 16-24-ը երիտասարդական արշավի «երթուղին» երիտասարդներին կտանի Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի մարզեր, ԼՂՀ և Ջավախք:
 

16.12.2009, 13:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources